Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Եզրակացություն. Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողով 29.04.2024թ. կայացած նիստի

30.04.2024

Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» օրենք, 40-րդ հոդված , մաս 8

Հանձնաժողովը հրապարակեց իր եզրակացությունը.
1. Հիմք ընդունելով «Կաբարկո» ՍՊԸ (ԻՇԽ-005 լիցենզիա) կողմից 02.04.2024թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Կաբարկո» ՍՊԸ կողմից 02.04.2024թ. ներկայացված «ԱՋԱՐԱԲԵԹ» ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխություններին և լրացումներին (այսուհետ՝ Կանոնակարգի փոփոխություններ և լրացումներ) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի փոփոխությունների և լրացումների 3.4.1 ենթակետի փոփոխության այն դրույթը, համաձայն որի՝ Խաղացողի կողմից 6 ամսվա ընթացքում Հատուկ խաղային հաշվի վրա գործարքներ չկատարելու դեպքում Կազմակերպիչն իրավասու է փակել Հատուկ խաղային հաշիվը, եթե հաշվեկշիռը 2000 ՀՀ դրամից քիչ է, անհրաժեշտ է հստակեցնել՝ նշելով, թե ինչպես է Խաղացողը ստանալու իր Հատուկ խաղային հաշվի վրա առկա վերը նշված մնացորդը:
- Կանոնակարգի փոփոխությունների և լրացումների 3.4.2 ենթակետի՝ Կազմակերպիչն իրավասու է մերժելու Խաղացողի Հատուկ խաղային հաշիվը փակելը, եթե այն արգելափակված/սառեցված է կարգավորող/պարտադիր կատարողական մարմինների պահանջով և այլն դրույթն անհրաժեշտ է հստակեցնել՝ նշելով, թե որոնք են կարգավորող/պարտադիր կատարողական մարմինները և այլ մարմինները:
2. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ԻՇԽ-007 լիցենզիա) կողմից 04.04.2024թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 04.04.2024թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը (այսուհետ՝ Կանոնակարգի լրացում) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունը շտկելուց հետո.
- Կանոնակարգի լրացմամբ ներկայացված 3.86 «Դայս» խաղի անցկացման կարգն անհրաժեշտ է հստակեցնել՝ նշելով, թե ինչպես է 1-ից 100 թվերի միջակայքից ընտրվում դուրս եկող թիվը:
3. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ (ԻՇԽ-002 լիցենզիա) կողմից 03.04.2024թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 03.04.2024թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումներին (այսուհետ՝ Կանոնակարգի լրացումներ) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունը շտկելուց հետո.
- Կանոնակարգի լրացումներով ներկայացված 12.108-րդ «ՍՔՐԱՉ ՄԱՓ և ՀՈԹ ԳԻԸՐ» խաղի վերնագրի փոփոխությունն անհրաժեշտ է համապատասխանաբար կատարել նաև վերը նշված խաղի անցկացման կարգում:
4. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ (ԻՇԽ-002 լիցենզիա) կողմից 05.04.2024թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 05.04.2024թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը (այսուհետ՝ Կանոնակարգի փոփոխություն) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունը շտկելուց հետո.
- Կանոնակարգի փոփոխությամբ ներկայացված «Լիմբո Քրաշ» 12.116 կետում «Բոնուսային ինտերվալ»-ին վերաբերվող օրինակում բազմապատկիչների միջակայքն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Բոնուսային ինտերվալ»-ի նկարագրության մեջ ներկայացված բազմապատկիչների միջակայքերին:
5. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ (ՎԽ-025 լիցենզիա) կողմից 19.04.2024թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 19.04.2024թ. ներկայացված «Միջազգային բուքմեյքեր-Տոտոգեյմինգ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխություններին տալ համաձայնություն:

Հասցե` ք. Երևան , Մելիք Ադամյան 1

Հեռ..` 011800361

Վեբ կայք` www.minfin.am

Էլ. փոստ`