Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Կոտայքի մարզի Գողթ գյուղական համայնքի ղեկավարը հայտարարում է մրցույթ գյուղապետարանի աշխատակազմի հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար.

05.10.2012

Հայտատու` Գողթի գյուղապետարան
«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Կոտայքի մարզի Գողթ գյուղական համայնքի ղեկավարը հայտարարում է մրցույթ գյուղապետարանի աշխատակազմի հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար.

1.ՀՀ Կոտայքի մարզի Գողթի գյուղապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ (ծածկագիր 2.3-1):
ա) կազմում է համայնքի բյուջեի նախագիծը, դրանում առաջարկվող փոփոխություններն ու ապահովում է բյուջեի կատարումը, որի վերաբերյալ եռամսյա հաղորդումներ և տարեկան հաշվետվություն է ներկայացնում, իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
2. ՀՀ Կոտայքի մարզի Գողթի գյուղապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ (ծածկագիր 2.3-2):
ա) ապահովում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ համայնքի ղեկավարին գյուղատնտեսության բնագավառում վերապահված լիազորությունների իրականացման կազմակերպումը և գործունեության օպերատիվությունը ու արդյունավետությունը իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորությունների նշված թափուր պաշտոնները զբաղեցնելու համար պահանջվում է:
ա) բարձրագույն կրթություն, համայնքային կամ քաղաքացիական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին հինգ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, մինչև 2015 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական կամ համայնքային կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,
բ) ՙՀամայնքային ծառայության մասին՚, ՙՏեղական ինքնակառավարման մասին՚, ՙՀանրային ծառայության մասին՚ , <<Իրավական ակտերի մասին>>, Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
Մրցույթը կկայանա 7 նոյեմբերի 2012թ. ժամը 11-00 Գողթի գյուղապետարանի շենքում (գ.Գողթ հեռ. 093 55 65 19):
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 19 հոկտեմբերի 2012թ:
Դիմող ՀՀ քաղաքացիները և փախստականի կարգավիճակ ունեցող անձինք պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը
դիմում մրցույթային հանձնաժողովի անունով (լրացվում է փաստաթղթեր ներկայացնելիս)
գ տվյալ պաշտոն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջներ բավարարումը հավաստող փաստաթղթերի, դիպլոմների, վկայականների, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները բնօրինակների հետ միասին:
• արական սեռի անձինք նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը բնօրինակի հետ միասին
• մեկ լուսանկար 3x4 սմ չափի
• անձնագրի պատճենը
Փաստաթղթերը ընդունվում են Գողթի գյուղապետարանի աշխատակազմում կամ ք. Հրազդան, Կենտրոն վարչական շենք, Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչության ՏԻևՀԾՀ բաժնում, հեռ. 0223 23413, ժամը 1000-ից մինչև 1700-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Հասցե` ՀՀ,Կոտայքի մարզ,Գողթի գյուղապետարան,Շահումյան 4

Հեռ..` +374 93 556519

Էլ. փոստ`