Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի քաղաքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետի /Ծածկագիր 3.1-14/ համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին

10.03.2017

Հայտատու` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀՀ Համայնքային ծառայության մասին օրենքի 14 հոդվածի 1 մաս


Գավառի քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ քաղաքապետարանի աշխատակազմում համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար
Քաղաքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետի
/Ծածկագիր 3.1-14/
Առաջատար մասնագետը

ա/ իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում, նախապատրաստում և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում է իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
բ/ մասնակցում է աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
գ/ աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ ուսումնասիրում է դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստում պատասխան.
դ/ հանդես է գալիս որպես լիազոր ներկայացուցիչ կադաստրում և նոտարում.
ե/ կատարում է գյուղ. նշանակության հողերի չափագրման աշխատանքները .
զ/ նախապատրաստում է քաղաքացիների հետ կնքվող գյուղ. նշանակության հողերի վարձակալական պայմանագրերի վավերացման համար անհրաժեշտ փաստաթղթեր.
է/ մասնակցում է կենդանիների հաշվառման աշխատանքներին, հետևում է համայնքում կատարվող գյուղատնտեսական աշխատանքներին / վար ու ցանք, բերքահավաք/.
ը/ կատարում է գյուղատնտեսական տեխնիկաների /տրակտորներ, կոմբայններ, ավտոմեքենաներ/ վիճակի ուսումնասիրություն և դրա մասին զեկուցագիր է ներկայացնում բաժնի պետին.
թ/ հետևում է համայնքում կատարված գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքին.
ժ/ հետևում է ոռոգման աշխատանքներին.
ի/ իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
-առնվազն բարձրագույն կրթություն,
§Համայնքային ծառայության մասին¦, §Տեղական ինքնակառավարման մասին¦,
,,ՀՀ աշխատանքային օրենսգրքի մասին’’ Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում
համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն
իր պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում տիրապետում է /ազատ կարդում և կարող է բացատրվել/ օտար լեզվի /լեզուների/
Մրցույթը կանցկացվի 2017թ. ապրիլի 11-ին ժամը 1100-ին քաղաքապետարանում/
ք. Գավառ Գրիգոր Լուսավորչի 12/

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
ա) գրավոր դիմում /տրվում է հանձնաժողովի անունով` նշելով այն պաշտոնը, որին հավակնում է դիմողը/
բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու
համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների
տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճեները:
գ)հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեեկտեմբերի 15-ի N1801-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընգրկված հիվանդություններից որևէ մեկով, որը հանրային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականություններիկատարմանն ու լիազորությունների իրականացմանը
դ)հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ
գործունակ
ե) Հայտարարություն համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող
օտար լեզվին / լեզուներին/ տիրապետելու մասին
զ)օրենքի 12 հոդվածի ,,ե’’ կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք
ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճեները կամ համապատասան տեղեկանք
է)մեկ լուսանկար 3X4 չափսի
ը) անձնագրի պատճենը

ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 900-ից մինչև 1300-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, քաղաքապետարանում /ք. Գավառ Գրիգոր Լուսավորչի 12/ և ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ մարզպետարանում /Գրիգոր Լուսավորչի 36/
Մրցույթների անցկացման վայրի, օրվա և ժամի հնարավոր փոփոխությունների
մասին կհայտնվի լրացուցիչ` մրցույթից առնվազն մեկ շաբաթ առաջ:

ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋԻՆ ԺԱՄԿԵՏՆ Է` 28.03.2017թ.
Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ
ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարին ծանոթանալու
համար կարող են դիմել Գավառի քաղաքապետարանի աշխատակազմ /ք. Գավառ,
Գրիգոր Լուսավորչի 12, հեռ. 2-76-69/ և ք. Գավառ, մարզպետարան:

Հասցե` ՀՀ Գեղարքոնիքի մարզ ք.Գավառ Գր. Նարեկացու 23

Հեռ..` +374 264 23423

Էլ. փոստ`