Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար և կրտսեր պաշտոնների խմբի թափուր պաշտոնները զբաղեցնելու համար մրցույթներ հայտարարելու մասին

07.09.2021

Հայտատու` Աբովյանի համայնքապետարան
«Համայնքային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մաս


Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավարը հայտարարում է մրցույթներ Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար՝
1. Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինութան բաժնի երկրորդ կարգի մասնագետ (ծածկագիր` 3.3-3)։
Գործառույթներն են՝ բաժնի պետի հանձնարարությամբ ուսումնասիրում է դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստում պատասխան, կանխարգելում և կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով uահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը, իրականացնում է բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի կազմման, պահպանության և արխիվացման աշխատանքները:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
1) առնվազն միջնակարգ կրթություն.
2) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
3) անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
4) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
5) ռուսերեն լեզվի տիրապետում (կարդում, կարողանում է բացատրվել):
Մրցույթը կկայանա 2021 թվականի հոկտեմբերի 08-ին ժամը 10:00-ին Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի շենքում (ք. Աբովյան, Բարեկամության հր-1):
Մրցույթի համար դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 23.09.2021թ.:
2. Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության բաժնի գլխավոր մասնագետ-ճարտարապետ (ծածկագիր` 2.3-4):
0000Գործառույթներն են` կազմում է քաղաքաշինական գործընթացների իրականացման ժամանակ պահանջվող քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի նախագծեր, քաղաքաշինական բնույթի տեխնիկական եզրակացություններ, հատակագծեր, գծագրեր, սխեմաներ, քաղվածքներ և այլ փաստաթղթեր:
Իրականացնում է տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
1) բարձրագույն ճարտարապետական կրթություն, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ․
0 2) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.0
3) անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
4) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
5) ռուսերեն լեզվի տիրապետում (կարդում, կարողանում է բացատրվել):
Մրցույթը կկայանա 2021 թվականի հոկտեմբերի 08-ին ժամը 12:00-ին Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի շենքում (ք. Աբովյան, Բարեկամության հր-1):
Մրցույթի համար դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 23.09.2021թ:
Դիմող ՀՀ քաղաքացիները և փախստականի կարգավիճակ ունեցող անձինք պետք0է0ներկայացնեն0հետևյալ0փաստաթղթերը`000000000000000000000000000000
1) դիմում մրցութային հանձնաժողովի անունով (լրացվում է փաստաթղթեր ներկայացնելիս).
2) տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմների, վկայականների, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակի հետ միասին. 0 000
3) արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին.
4) մեկ լուսանկար 3x4 սմ չափսի.
5) անձնագրի պատճենը։
Փաստաթղթերը ընդունվում են Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմում (ք. Աբովյան, Բարեկամության հր-1 հեռ. 060 53-64-27, 060 447 000) կամ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԾՀ բաժնում (ք. Հրազդան, հեռ. 0223-2-34-13, 0223-2-73-01) ամեն օր` ժամը 9:00-ից մինչև 17:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Հասցե` ք. Աբովյան, Բարեկամության հր.-1

Հեռ..` +37460536427

Էլ. փոստ`