Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

22.09.2021

Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի Մեղրաձորի համայնքապետարան
<<Համայնքային ծառայության մասին>> օրենքի 14-րդ հոդված

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի ղեկավարը հայտարարում է մրցույթ Մեղրաձորի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար.
1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մեղրաձորի համայնքապետարանի աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ (ծածկագիր` 3.3-2)
Երկրորդ կարգի մասնագետի պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.
ա) Իրականացնում է Մեղրաձոր համայնքի Արտավազ բնակավայրի հարկային եկամուտների հավաքագրման աշխատանքներ, ինչպես նաև դրամարկղային գործառնություն` կանխիկ դրամի մուտքագրում և ելքագրում դրամարկղ:
բ) իրականացնում է այլ լիազորություններ:
Երկրորդ կարգի մասնագետի պաշտոնի անձնագրով պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջները.
ա) Ունի առնվազն միջնակարգ կրթություն,
բ)Ունի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», <<Դրամարկղային գործառույթների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
գ) անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում է,
դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն
Մրցույթը կկայանա 2021 թվականի հոկտեմբերի 25-ին, ժամը 11:00-ին, Մեղրաձորի համայնքապետարանի վարչական շենքում (հասցե՝ՀՀԿոտայքի մարզ Մեղրաձոր համայնք , գյուղ Մեղրաձոր 7-րդ փողոց 2-րդ շենք,հեռ. 093337892:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը՝ 11.10.2021թ. :
Դիմող ՀՀ քաղաքացիները և փախստականի կարգավիճակ ունեցող անձինք պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը .
• դիմում մրցութային հանձնաժողովի անունով (լրացվում է փաստաթղթեր ներկայացնելիս)
• տվյալ պաշտոն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմների, վկայականների, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին:
• արական սեռի անձինք նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը բնօրինակի հետ միասին
• մեկ լուսանկար 3x4 սմ չափի
• անձնագրի պատճենը
Փաստաթղթերը ընդունվում են Մեղրաձորի համայնքապետարանի աշխատակազմում հեռ.093337892, կամ ք. Հրազդան, Կենտրոն վարչական շենք, Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերի վարչության բաժնում, հեռ. 0223 2 34 13, 0223 2 73 01, ժամը 1000-ից մինչև 1500-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, Մեղրաձոր համայնք, գյուղ Մեղրաձոր,7-րդ փողոց 2շենք

Հեռ..` 093337892

Վեբ կայք` www.meghradzor.am

Էլ. փոստ`