Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի ղեկավարը հայտարարում է մրցույթներ Նոր Հաճընի համայնքապետարանի աշխատակազմի հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար

08.09.2023

Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի «Նոր Հաճընի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկ
<<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 14-րդ հոդված

Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի ղեկավարը հայտարարում է մրցույթներ Նոր Հաճընի համայնքապետարանի աշխատակազմի հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար՝

1. Նոր Հաճընի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և գյուղատնտեսության բաժնի երկրորդ կարգի մասնագետ (ծածկագիր 3.3-7)։
Գործառույթներն են`
Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված լիազորություններ Նոր Հաճընի համայնքապետարանում (պաշտոնի անձնագիրը):
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
ա) ունի առնվազն միջնակարգ կրթություն
բ) ունի իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի, այդ թվում «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին», «Համատիրությունների մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Համայնքային ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքների, բաժնի կանոնակարգի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն,ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:
գ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը:
ե) կարդում, կարողանում է բացատրվել որևէ օտար լեզվով:


2. Նոր Հաճընի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության եվ սոցիալական աջակցության բաժնի առաջատար (ծածկագիր մասնագետ 3.1-15)

Գործառույթներն են`
Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված լիազորություններ Նոր Հաճընի համայնքապետարանում (պաշտոնի անձնագիրը):

Առաջատար մասնագետը`
ա) ունի առնվազն միջնակարգ կրթություն:
բ) ունի իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի, «Տեղական ինքնակառավարման մասին», «Համայնքային ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:
գ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը:
դ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

Մրցույթները կկայանան 2023 թվականի հոկտեմբերի 13-ին ժամը 11:00-ին Նոր Հաճընի համայնքապետարանի վարչական շենքում (ք.Նոր Հաճըն, Տոռոզյան փողոց շենք 7):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 28.09.2023թ:
Դիմող ՀՀ քաղաքացիները և փախստականի կարգավիճակ ունեցող անձինք պետք0է0ներկայացնեն0հետևյալ0փաստաթղթերը`
1) դիմում մրցութային հանձնաժողովի անունով (լրացվում է փաստաթղթեր ներկայացնելիս).
2) տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմների, վկայականների, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակի հետ միասին.
3) արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին.
4) մեկ լուսանկար 3x4 սմ չափսի.
5) անձնագրի պատճենը։

Փաստաթղթերը ընդունվում են՝ Նոր Հաճընի համայնքապետարանի աշխատակազմ (ք.Նոր Հաճըն, Տոռոզյան փողոց շենք 7, (հեռ.` +374224-4-25-50) ժամը 09.00-ից մինչև 18.00,կամ ք. Հրազդան, Կենտրոն վարչական շենք, Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԾՀ բաժնում, հեռախոս 0223-2-34-13, 0223-2-73-01 ժամը 10.00-ից մինչև 15.00, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Նոր Հաճըն, Տոռոզյան փողոց, շենք 7

Հեռ..` +374 224 4-25-50

Էլ. փոստ`