«ԱՐԱՄՈՒՍԻ ՋԵՐՄԱՏՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.06.2023
«ԱՐԱՄՈՒՍԻ ՋԵՐՄԱՏՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ բաժնետեր,
Սույնով «Արամուսի Ջերմատնային Կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերությունը (գրանցման համար՝ 42.120.00418, ՀՎՀՀ՝ 03504148, գտնվելու վայր` ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Արամուս) (այսուհետ՝ Ընկերություն) ծանուցում է, որ 2023 թվականի հունիսի 25-ին, ժամը 11:00-ին (Երևանի ժամանակով), ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Արամուս հասցեում հասցեում] կայանալու է Ընկերության բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողով (այսուհետ՝ Տարեկան ժողով) Ընկերության բաժնետերերի համատեղ ներկայությամբ քվեարկության միջոցով:
Տարեկան ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվն է՝ 07.06.2023թ.:
ՕՐԱԿԱՐԳԸ
Տարեկան Ժողովի օրակարգը ներառված հարցերն են՝
1. Ընկերության 2022 թվականի տարեկան հաշվետվությունների, հաշվապահական հաշվեկշիռների, շահույթների և վնասների հաշվի, շահույթների և վնասների բաշխման hարցը:
2. Ընկերության նախորդող տարիների (մինչև 2021 թ. ներառյալ) տարեկան հաշվետվությունների վերահաստատման հարցը,
3. Ընկերության կանոնադրության մեջ փոփոխությունների կատարման և Ընկերության կանոնադրության փոփոխության հաստատման հարցը:
Ընկերության բաժնետերերը, ինչպես նաև Ընկերության Տարեկան ժողովին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցելու իրավունք ունեցող անձինք Տարեկան ժողովի օրակարգի հարցերին վերաբերվող փաստաթղթերին և նյութերին ծանոթանալու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել +37443651365 հեռախոսահամարով կամ էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկել merujghazaryan653@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին և համաձայնեցված ժամկետում ծանոթացման նպատակով մոտենալ ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Արամուս հասցե, որտեղ դեպոնացված են համապատասխան փաստաթղթերը:
Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Արամուս
Հեռ..` +37443651365
Էլ. փոստ`