Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «ԱՇՏԱՐԱԿ-ԿԱԹ» ՓԲԸ-ին սնանկ ճանաչելու, սնանկության գործով կառավարիչ և պարտատերերի առաջին ժողով նշանակելու մասին

23.12.2016

Հայտատու` «ԱՇՏԱՐԱԿ-ԿԱԹ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդված

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 19.12.2016թ. վճռով «ԱՇՏԱՐԱԿ-ԿԱԹ» ՓԲԸ-ն /գրանցման վկայական 01Ա017199, գրանցման համարը ՝ 56.120.00245, հիմնադրման տարեթիվը ՝ 1995թ., հասցե ՝ ք. Երևան, Դրոյի 13, գլխավոր տնօրեն Աշոտ Ափոյան, անձնագիր` AK0317924, տրված 15.06.2009թ., 011-ից/ ճանաչվել է սնանկ:
Դատարանի 23.12.2016թ. որոշմամբ սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Խաչիկ Նազարյանը:
Պարտատերերն իրենց պահանջները ներկայացնում են Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի կարգով` սնանկության մասին հայտարարությունից հետո մեկամսյա ժամկետում:
Պարտատերերի առաջին ժողովը նշանակված է 16.02.2017թ., ժամը 16:00-ին, դատարանի շենքում /Երևան, Հր. Ներսիսյան10 /:
 

Հասցե` ք. Երևան, Ազատության 14-54

Հեռ..` +374 94 221985