Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

23.02.2024

Հայտատու` Նաիրիի համայնքապետարան
ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի հ.1994-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջների համաձայն:

Նաիրիի համայնքապետարանը հայտարարում է Եղվարդ քաղաքում ընդհանուր օգտագործման ավտմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության մրցույթ` հետևյալ ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղիների համար.

ԵՐԹՈՒՂՈՒ՝
NN
ը/կ Անվանումը և համարը Սկզբնակետը (ավտոկայան, ավտոկայարան, երթակարգավարական կետ) Վերջնակետ (ավտոկայան, ավտոկայարան, երթակարգավարական կետ) տեսակը (ավտոբուսային / միկրոավտո¬բու-սային) սպասարկման համար
պահանջվող
ավտոբուսների կամ միկրոավտոբուսների
քանակը (ներառյալ
պահուստային և
հաշմանդամություն
ունեցող անձանց
համար հարմարեցված
ավտոբուսների
քանակը)
1․ Եղվարդի ներքաղաքային N1 Երևանյան թաղամաս Համայնքապետարանի հարակից տարածք Երևանյան թաղամաս Համայնքապետարանի հարակից տարածք Ավտոբուսային / միկրոավտոբուսային 3

Ց Ա Ն Կ
ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
1. Հայտ՝ N 2 ձևի:
2.* Ավտոբուսների գրանցման վկայագրեր (ժամանակավոր կտրոն):
3.* Ավտոբուսի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքի առկայությունը հավաստող փաստաթուղթ:
4.* Ավտոբուսն այլ տեuակի վառելիքով շահագործելու համար վերաuարքավորելու (կահավորելու) դեպքում` շահագործման և վերասարքավորման oրինականությունը հաuտատող փաuտաթուղթ:
5. Հավաքակայանի սեփականության կամ օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթեր:
6. Հաշմանդամություն ունեցող անձանց փոխադրելու նպատակով վերասարքավորված ավտոբուսների համար լիազոր մարմնի կողմից տրամադրված վերասարքավորման թույլտվության մասին որոշում:
7. Փակ ծրարով ներկայացնում է երթուղու uպաuարկման համար առաջարկվող մեկ ուղևորի փոխադրավարձը:
Նշված փաստաթղթերի պատճենները ներկայացվում են մեկ օրինակից, կազմակերպության կողմից սոսնձված և ստորագրված փաթեթով:
*Չի ներկայացվում հայտ-պարտավորագիր ներկայացնելու դեպքում
• Մրցույթը կկայանա 2024 թվականի ապրիլի 8-ին՝ ժամը 11:00-ին, Նաիրիի համայնքապետարանի վարչական շենքում (ՀՀ Կոտայքի մարզ, Նաիրի համայնք, ք․ Եղվարդ, Երևանյան 1).
• Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմի առևտրի, տրանսպորտի, սպասարկման և գովազդի բաժնում (հասցեն՝ Նաիրի համայնք, ք․ Եղվարդ, Երևանյան 1).
• Հայտերի և փաստաթղթերի ընդունումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից 7 օր առաջ (02.04.2023թ., ժամը 11։00-ին).
•Փաթեթները բացվելու են 04․04․2023թ․, ժամը 16։00-ին Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմի առևտրի, տրանսպորտի, սպասարկման և գովազդի բաժնում․
• Լրացուցիչ տեղեկություններ uտանալու համար զանգահարել (0224)-2-20-02 հեռախոuահամարով։
Մրցույթն անցկացվում է ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի հ.1994-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջների համաձայն:

Հասցե` Կոտայքի մարզ , Նաիրի համայնք, ք․ Եղվարդ, Երևանյան 1

Հեռ..` (0224)-2-20-02

Վեբ կայք` www.yeghvard.am

Էլ. փոստ`