Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹ

27.05.2020

Հայտատու` Տաշիրի համայնքապետարան
ՀՀ հրապարակային սակարկությունների մասին 21-րդ հոդված

2020 թվականի հուլիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանը / հասցե՝ ք. Տաշիր, Վ.Սարգսյան 94/ հայտարարում է համայնքային սեփականությանը պատկանող հողամասերը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու բաց մրցույթ։
Մրցույթի են դրվում հետևյալ լոտերը՝

ԼՈՏ 1 – ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, գ.Կաթնառատ 06-053-0017-0036 կադաստրային ծածկագրով, ջրային նշանակության 0.58663 հա լճակը 10 տարի ժամկետով, 8447 / ութ հազար չորս հարյուր քառասունյոթ/ ՀՀ դրամ մեկնարկային գնով:
ԼՈՏ 2 – ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, գ.Կաթնառատ 06-053-0017-0037 կադաստրային ծածկագրով, ջրային նշանակության 0.31829 հա լճակը 10 տարի ժամկետով, 4583 / չորս հազար հինգ հարյուր ութսուներեք/ ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Հողամասի նկատմամաբ սահմանափակումներ չկան:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել
ա/ Հայտ
բ/ մրցույթի մասնակցության համար սահմանված դրամի չափով վճարի անդորրագիր,
գ/ Անձնագիր, իրավաբանական անձանց համար հիմնադիր փաստաթղթերը։
Մրցույթի անցկացման օրը վճարվում է նախավճար հողամասի մեկնարկային գնի 5 % չափով:
Մրցույթում հաղթող է ճանաչվում հանձնաժողովի եզրակացությամբ լավագույն պայմաններ առաջարկած մասնակիցը:
Մրցույթում առաջարկված հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է Տաշիր համայնքի բնակչին կամ Տաշիր համայնքում գրանցված իրավաբանական անձին:
Մրցույթի կանոնակարգին մասնակիցները կարող են ծանոթանալ ամեն օր, ժամը՝ 09:00-ից 18:00 ընկած ժամանակահատվածում Տաշիրի համայնքապետարանի ճարտարապետության, քաղաքաշինության, գյուղատնտեսության և հողօգատգործման բաժնում
Լրացուցիչ տեղեկություների համար դիմել Տաշիրի համայնքապետարան (0254) 2-21-68, 2-34-06 հեռախոսահամարներով։

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, քաղաք Տաշիր, Վ. Սարգսյան 94

Հեռ..` 025422168;

Էլ. փոստ`