Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ

09.10.2021

Հայտատու` ՄԽՉՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
,,Հրապարակային սակարկությունների մասին,, ՀՀ օրենքի 21-րդ հոդված

Հայտարարություն
09.11.2021թ. ժամը 1100 –ին Մխչյանի համայնքապետարանում /հասցե՝ Մխչյան համայնք, Սունդուկյան-2/ անցկացվելու է Մխչյան համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 03-059-0284-0003 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող, կորիզավոր հողատեսքի /հողի կարգը՝ 4-րդ կարգ/ 1.352հա, որից 1.14117 հա վարելահող, 0.21083հա պտուղ, կորիզավոր, մակերեսով հողամասի վարձակալության բաց մրցույթ:
Վարձակալության ժամկետը սահմանված է 25 տարի:
Վարձակալության վճարի մեկնարկային չափը սահմանված է տարեկան 20.000 /քսան հազար/ ՀՀ դրամ:
Հողամասի օգտագործման նպատակն է՝ գյուղատնտեսական գործունեություն:
Առկա են հաղորդակցության ուղիներ:
Հողամասի նկատմամբ սահմանափակումներ /ներառյալ սերվիտուտներ/ առկա չեն:
Հողամասը օգտագործելու ժամանակ օգտագործողը պարտավոր է պահպանել շրջակա միջավայրը, իսկ պատմամշակութային հուշարձաններ հայտնաբերելու դեպքում անմիջապես տեղեկացնել իրավասու մարմիններին:
Մրցույթին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ, մասնակցության համար վճարի անդորրագիր և անձնագիր: Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև 04.11.2021թ. յուրաքանչյուր աշխատանքային օր՝ աշխատանքային ժամերին: Մրցույթի հայտերը ներկայացնում են սոսնձված և ստորագրված ծրարով:
Ծրարում ներառված փաստաթղթերը պետք է կազմված լինեն բնօրինակից և 2(երկու) կրկնօրինակներից, որոնց վրա համապատասխանաբար գրվում են «բնօրինակ» և «կրկնօրինակ» բառերը:
Մրցույթի մասնակիցները լոտին կարող են ծանոթանալ մինչև մրցույթի անցկացման նախորդ օրը՝ յուրաքանչյուր երեքշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-17:00:
Մրցույթի մասնակիցները մրցույթին մասնակցելու համար մուծում են նախավճար կանխիկ կարգով, որը կազմում է 1000(հազար) ՀՀ դրամ: Նախավճարը մուծվում է մրցույթի անցկացման օրը՝ կանխիկ կարգով:
Մրցույթի կանոնակարգին ծանոթանալու համար դիմել Մխչյանի համայնքապետարան: Կանոնակարգի պատճենները տրամադրվում են պատճենահանման համար կատարված ծախսերի դիմաց վճարելուց հետո:
Մրցույթի հայտերը բացվելու և ամփոփվելու են 09.11.2021թ. ժամը՝ 11:00:
Մրցույթում հաղթած է համարվում հանձնաժողովի եզրակացությամբ լավագույն պայմաններ առաջարկած և կշռային գործակիցներով բարձր միավորներ հավաքած մասնակիցը:

Հասցե` Մխչյան Սունդուկյան-2

Հեռ..` +374-77971098

Էլ. փոստ`