Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԴԻՄԻՏՐՈՎ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

14.10.2021

Հայտատու` Դիմիտրովի համայնքապերարան
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդված

ՀՀ Արարատի մարզի Դիմիտրովի համայնքապետարանում 2021 թվականի նոյեմբերի 15-ին ժամը 12:00-ին տեղի կունենա Դիմիտրով համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերի վարձակալության տրամադրման մրցույթ:
Գյուղատնտեսական գործունեույուն ծավալելու նպատակով վարձակալության մրցույթի է ներկայացվում Դիմիտրով համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հետևյալ հողամասերը.
1. 03-038-0238-0002 կադաստրային ծածկագրով 0.58 հա մակերեսով 3-րդ կարգի ջրովի վարելահող, մեկնարկային վարձավճարի չափը՝11000 /տասնմեկ հազար/ դրամ, (հողամասի հարկի տարեկան դրույքաչափը՝ 10596,6 դրամ);
2. 03-038-0238-0005 կադաստրային ծածկագրով 0.43786 հա մակերեսով 3-րդ կարգի ջրովի վարելահող, մեկնարկային վարձավճարի չափը՝ 8000 /ութ հազար/ դրամ,
( հողամասի հարկի տարեկան դրույքաչափը՝ 7999,7րամ);
3. 03-038-0238-0007 կադաստրային ծածկագրով 0.45585 հա մակերեսով 3-րդ կարգի ջրովի վարելահող՝մեկնարկային վարձավճարի չափը՝ 9000 /իննը հազար/ դրամ, (հողամասի հարկի տարեկան դրույքաչափը՝ 8328,4 դրամ):
Հողամասի նկատմամբ սահմանփակումներ՝ ներառյալ սերվիտուտներ, չկան:
Վարձակալության տրամադրման ժամկետ՝ 25 /քսանհինգ/ տարի:
Մրցույթի մասնակիցները մրցույթին մասնակցելու համար մրցույթի անցկացման օրը՝ մինչև մրցույթը սկսելը,վճարում են նախավճար՝ մրցույթի առարկայի՝ հողամասի վարձավճարի նախնական գնի 5 տոկոսը: :
Մրցույթում հաղթած է համարվում հանձնաժողովի եզրակացությամբ լավագույն պայմաններ առաջարկած մասնակիցը:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը .
1. հայտ,
2. մրցույթի մասնակցության վճարի՝ սահմանված 3000 դրամի անդորրագիր,
3. անձնագիր, իրավաբանական անձանց դեպքում` հիմնադիր փաստաթղթերը:
Հայտերը ընդունում են մինչև 2021 թ. նոյեմբերի 11–ը ժամը՝ 18-00:
Մրցույթի անցկացման հասցեն՝ ՀՀ Արարատի մարզ, Դիմիտրովի համայնք,
Մ. Մաշտոցի 5/1:
Տեղեկությունների համար դիմել Դիմիտրովի համայնքապետարան:
Հեռ. 094-73-00-00, 093-99-13-54:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, Դիմիտրովի համայնք, Մ. Մաշտոցի 5/1, Դիմիտրովի համայնքապերարանի վարչական շենք

Հեռ..` +37493991354

Վեբ կայք` dimitrov.am

Էլ. փոստ`