Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ դատախազությունը հայտարարում է մրցույթ՝ ՀՀ դատախազության 2022թ. քրեական գործերի նյութերի հաստատված, նաև նույն գործի շրջանակներում դատարաններում գրավոր և բանավոր թարգմանություններն, ինչպես նաև սուրդոթարգմանիչ և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձ ապահովելու նպատակով

11.01.2022

Հայտատու` ՀՀ դատախազություն
ՀՀ կառավարության 22.11.18թ. 1334-Ն որոշում

ՀՀ դատախազությունը հայտարարում է մրցույթ՝ ՀՀ դատախազության 2022թ. քրեական գործերի նյութերի հաստատված, նաև նույն գործի շրջանակներում դատարաններում գրավոր և բանավոր թարգմանություններն, ինչպես նաև սուրդոթարգմանիչ և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձ ապահովելու նպատակով՝ ըստ հավելված 1-ով (Հավելված 1՝ գրավոր և բանավոր լեզուների ցանկ, 1 էջի և 1 ժամի առավելագույն գին) ներկայացված լեզուների ցանկի։
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր բավարարում են 22 նոյեմբերի 2018թ.-ի ՀՀ Կառավարության 1334-Ն (լրաց. 19 մարտի 2020 N 328-Ն, խմբ. 24 հունիսի 2021 թվականի N 1027-Ն) որոշման 6.1 կետի պահանջներին՝ մրցույթին մասնակցության հայտեր կարող են ներկայացվել ՀՀ դատախազության ֆինանսատնտեսական վարչություն՝ Սունդուկյան 66ա հասցեով։ Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է 2022 թվականի հունվարի 27-ը, ժամը 12:00-ն։ Մրցույթում հաղթող են ճանաչվելու 20 դեկտեմբերի 2018թ.-ի ՀՀ կառավարության N 1509-Ն (19 մարտի 2020թ.-ի նոր խմբագրմամբ) որոշման պահանջներին և 22 նոյեմբերի 2018թ.-ի ՀՀ Կառավարության 1334-Ն (լրաց. 19 մարտի 2020 N 328-Ն, խմբ. 24 հունիսի 2021 թվականի N 1027-Ն) որոշման 6.4 կետին համապատասխանող անձինք: Մրցույթում հաղթող ճանաչված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հետ կնքվելու է ծառայությունների մատուցման պայմանագիր (Հավելված 2՝ Պայմանագիր)։ Մրցույթի պահանջներին չբավարարող մասնակցության հայտերը ենթակա են մերժման:
Վճարումը կատարելու է ՀՀ դատախազությունը՝ 22 նոյեմբերի 2018թ.-ի ՀՀ Կառավարության 1334-Ն (24 հունիսի 2021 թվականի N 1027-Ն 1-ին կետը փոփոխված) որոշման Հավելված 2-ի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի համաձայն՝ հանձնման-ընդունման Արձանագրության հիման վրա, իսկ մատուցված ծառայությունները ընդունվում են հանձնման-ընդունման Ակտի հիման վրա (Պայմանագրի Հավելված 2՝ հանձնման-ընդունման Ակտ, Հավելված 3՝ հանձնման-ընդունման Արձանագրություն)։
Մրցույթում հաղթող ճանաչված ֆիզիկական կամ իրավաբանական անձը պարտավոր է թարգմանված նյութը տրամադրել՝ 1-4 էջը՝ 1, 5-10 էջը՝ 2, 11-25 էջը՝ 3, 25 էջից ավելը՝ 4 օրյա ժամկետում, եթե Պատվիրատուի կողմից այլ ժամկետ սահմանված չէ, 2 օրինակից, Պատվիրատուի կողմից սահմանված վայրերում (նոտարական թարգմանության անհրաժեշտության դեպքում լիցենզավորված թարգմանչի կողմից թարգմանված նյութերը նոտարական վավերացման ներկայացման), իսկ անհրաժեշտության դեպքում նաև նյութերը տեղում կարվում է բնօրինակների հետ։ Թարգմանված նյութը ներկայացվում է A4 ֆորմատով, տառերը՝ 12 տառաչափով, էջերի լուսանցքները՝ վերևից 20մմ, ներքևից 20մմ, աջից 10մմ և ձախից 30մմ, միջտողային միջակայքը 1.5։ Թարգմանչական էջ է համարվում 1800 նիշ բացատով էջը, բացառությամբ չինարեն, կորեերեն, ճապոներեն, պարսկերեն, արաբերեն և եբրայերեն լեզուների։

Հասցե` Սունդուկյան 66ա

Հեռ..` 010511885

Էլ. փոստ`