Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հարկադիր կատարումն ապահովող Ծառայությունում հարուցված կատարողական վարույթների իրականացման շրջանակներում ոսկյա իրերի շուկայական արժեքի գնահատման ծառայություններ մատուցելու համար:

13.01.2022

Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդված

Հայտարարության սույն տեքստը հաստատված է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի 19.05.2020թ. № 389 հրամանով հաստատված մրցութային հանձնաժողովի 11.01.2022թ. որոշմամբ:
Պատվիրատու Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (այսուհետ' Ծառայություն) հայտարարում է մրցույթ՝ Ծառայությունում հարուցված կատարողական վարույթների իրականացման շրջանակներում ոսկյա իրերի շուկայական արժեքի գնահատման ծառայություններ մատուցելու համար:
Մրցույթին մասնակցելու հայտ կարող է ներկայացնել ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ով ունի նշված ծառայությունները մատուցելու իրավունք:
Հայտերը պետք է ներառեն դիմում, անձի պետական գրանցման վկայականի պատճեն, սահմանված կարգով տրված՝ ոսկյա իրերի շուկայական արժեքի գնահատում կատարելու իրավասությունը հավաստող փաստաթուղթ, իր կողմից նախկինում կատարված գնահատման աշխատանքների մասին տեղեկատվություն, Երևան քաղաքում և ՀՀ մարզերում գնահատման աշխատանքների օպերատիվ կազմակերպման հնարավորության մասին հակիրճ տեղեկանք (աշխատակիցների քանակ և գնահատողների որակավորման փաստաթուղթ), ինչպես նաև գնային առաջարկ: Հայտը ներկայացվում է անձի կողմից՝ սոսնձված և ստորագրված փակ ծրարով, որի դիմերեսին պետք է գրված լինի «Չբացել մինչև հայտերի բացման օրը»:
Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Մրցութային հանձնաժողովին Ծառայության՝ Քաղաքացիների սպասարկման բաժնի միջոցով ք. Երևան, Հալաբյան 41ա հասցեով, մինչև 11.02.2022թ. ժամը՝ 18:00-ն, դրանք պետք է կազմված լինեն հայերեն: Հայտերը կբացվեն 17.02.2022թ. ժամը՝ 11:00-ին: Մրցույթի մասնակիցները և նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթի հայտերի բացման, ինչպես նաև մրցույթի հայտերի ամփոփման նիստերին:
Մրցույթի հաղթող կճանաչվի մրցույթի պայմաններին բավարարող և նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակիցը:
Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին կառաջարկվի մեկ տարի ժամկետով կնքել Ծառայության Երևանի քաղաքային և մարզային բաժինների կողմից իրականացվող կատարողական վարույթներով ոսկյա իրերի գնահատման ծառայությունների մատուցման պայմանագիր:
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Հասցե` Հալաբյան 41ա

Հեռ..` +374 60․713591

Էլ. փոստ`