Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ իրականացնող պաշտոնատար անձանց որոշումներով նախատեսված դեպքերում հրավիրված թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձի կողմից մատուցվող ծառայությունների ձեռքբերման նպատակով ՀՀ-ՀԿԿ-ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ ծածկագրով հայտարարված մրցույթի մասին

20.01.2022

Հայտատու` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
ՀՀ կառավարության 22.11.2018թ. թիվ 1334-Ն որոշում

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ իրականացնող պաշտոնատար անձանց որոշումներով նախատեսված դեպքերում հրավիրված թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձի կողմից մատուցվող ծառայությունների ձեռքբերման նպատակով ՀՀ-ՀԿԿ-ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ ծածկագրով հայտարարված մրցույթի մասին
Հայտարարության սույն տեքստը և կից ներկայացված տեխնիկական բնութագիրը հաստատված են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի 2022 թվականի հունվարի 19-ի «Մրցույթ հայտարարելու ևմրցութային հանձնաժողով ստեղծելու մասին» թիվ 02-Լ հրամանով ձևավորված մրցութային հանձնաժողովի կողմից` 2022 թվականի հունվարի 19-ին ընդունված թիվ 1 որոշմամբ։
Մրցույթ հայտարարած իրավասու մարմին՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, որը գտնվում է Վ. Վաղարշյան 13ա հասցեում,
• Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել վճարովի ծառայությունների մատուցման պայմանագիր։
• Մրցույթին հայտ կարող են ներկայացնել ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի «Թարգմանչի որակավորման կարգը հաստատելու մասին» թիվ 1509-Ն որոշման պահանջները բավարարող ֆիզիկական և իրավաբանական անձինք (այսուհետ՝ մասնակից):
• Մրցույթին հայտ չի կարող ներկայացնել, իսկ ներկայացնելու դեպքում այն ենթակա չէ քննարկման և մերժվում է, եթե չի համապատասխանում ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի «Պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին նշանակելու կարգը սահմանելու մասին» թիվ 1334-Ն որոշման 6.3-րդ կետով նշված պահանջներին:
• Մրցույթում հաղթող մասնակից է ճանաչվում ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի «Պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին նշանակելու կարգը սահմանելու մասին» թիվ 1334-Ն որոշման և հայտարարությանը կից ներկայացվող տեխնիկական բնութագրի պահանջներին բավարարող մասնակիցը:
Հայտարարված մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել ինչպես էլեկտրոնային ձևով` g.babayan@anticorruption.am միջոցով, այնպես էլ թղթային տարբերակով՝ ք. Երևան Վ. Վաղարշյան 13ա հասցեով (այդ մասին հայտնելով նաև նշված հեռախոսահամարներով): Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է 2022 թվականի փետրվարի 07-ը, ժամը 15:00-ն:
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել մրցութային հանձնաժողովին` նշված հեռախոսահամարներով։

Հասցե` ք. Երևան, Վ. Վաղարշյան 13ա

Հեռ..` 011 900014, 096919899

Էլ. փոստ`