Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանի կողմից հայտարարված գյուղատնտեսական նշանակության հողամասերից վարձակալությամբ հողատարածք տրամադրելու մրցույթը

08.06.2022

Հայտատու` Արտաշատի համայնքապետարան
,,Հրապարակային սակարկությունների մասին,, ՀՀ օրենքի 21-րդ հոդված

Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածով և 76-րդ հոդվածի 3-րդ մասով՝

Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանի կողմից հայտարարված գյուղատնտեսական նշանակության հողամասերից վարձակալությամբ հողատարածք տրամադրելու մրցույթը տեղի կունենա Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 62 հասցեում գտնվող Արտաշատի համայնքապետարանում 2022 թվականի հուլիսի 8-ին ժամը 12-ին: Մրցույթի կդրվեն համայնքի սեփականությունը հանդիսացող, Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության վարելահողեր՝
Լոտ 1- 03-001-0601-0018 ծածկագրով 0,372հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի ջրովի վարելահող, տրամադրվող հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանել՝ 20000 /քսան հազար/ դրամ:
Լոտ 2- 03-001-0602-0012 ծածկագրով 0,492հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության 1-ին կարգի ջրովի վարելահող, տրամադրվող հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանել ՝ 26967 /քսանվեց հազար ինը հարյուր վաթսունյոթ/ դրամ:
Վարձակալության ժամկետը սահմանել 10/տասը/ տարի:
Մրցույթին մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերն են՝ անձը հաստատող փաստաթղթերը:
Մրցույթի մասնակցության վճարը կազմում է 15000 ՀՀ դրամ:
Մասնակցության տոմսի արժեքը կազմում է՝ 1000 ՀՀ դրամ:

Մրցույթի հայտերի, մասնակցության վճարների անդորագրերի, պահանջվող մյուս փաստաթղթերի ընդունումը կդադարեցվի մրցույթի նշանակման օրից 3 /երեք/ աշխատանքային օր առաջ՝ մինչև 2022 թվականի հուլիսի 4-ը:

Առաջացած հարցերի և տեղեկությունների համար դիմել Արտաշատի համայնքապետարան մրցույթային հանձնաժողովին /կազմակերպչին/:
Հեռախոս՝ 077971098

Մրցույթավար՝ Համայնքի գլխավոր ճարտարապետ Վարդան Այվազյան

Արձանագրող՝ Համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ Արամայիս Բադալյան

Հասցե` Արտաշատ,Արարատ,Օգոստոսի 23/62

Հեռ..` +374/93067087

Վեբ կայք` www.artashat.am

Էլ. փոստ`