Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն. Պետական գույքի կառավարման կոմիտեն հայտարարում է արտաքին մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

24.06.2022

Հայտատու` Պետական գույքի կառավարման կոմիտե
ՀՀ փոխվարչապետի 2018 թվականի հուլիսի 31-ի N 29-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 69-րդ կետ

Պետական գույքի կառավարման կոմիտեն հայտարարում է արտաքին մրցույթ՝ Կոմիտեի պետական գույքի կառավարման ծրագրերի և իրավական ակտերի մշակման վարչության պետական գույքի կառավարման ծրագրերի և ռազմավարական փաստաթղթերի մշակման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը` 22-3-25.1-Մ2-5) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին։ Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2022 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 11:00-ին Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 89), իսկ հարցազրույցի փուլը կանցկացվի 2022 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 11:00-ին Պետական գույքի կառավարման կոմիտեի վարչական շենքում (հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծ 4):

Հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծի 4

Հեռ..` 011-527-300

Վեբ կայք` www.stateproperty.am

Էլ. փոստ`