Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ջերմուկ համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման մրցութային հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վարձակալության իրավունքի տրամադրման բաց մրցույթ

28.09.2023

Հայտատու` Ջերմուկի համայնքապետարան
<<Հրապարակային սակարկությունների մասին>> ՀՀ օրենքի 21-րդ հոդված

Լոտ N 1- գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու (որպես արոտավայր) համար, հասցեն՝ Ջերմուկ համայնք գյուղ Գնդեվազ, կադաստրային ծածկագիրը՝ 10-016-0214-0119, մակերեսը՝ 0,12914 հա, վարձակալության տրամադրման ժամկետը՝ 25 տարի, տարեկան վարձավճարի մեկնարկային չափը` 20 000 (քսան հազար) դրամ։
Լոտ N 2- գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու (որպես արոտավայր) համար, հասցեն՝ Ջերմուկ համայնք գյուղ Գնդեվազ, կադաստրային ծածկագիրը՝ 10-016-0201-0132, մակերեսը՝ 2,61655 հա, վարձակալության տրամադրման ժամկետը՝ 25 տարի, տարեկան վարձավճարի մեկնարկային չափը` 80 000 (ութսուն հազար) դրամ։
Լոտ N 3- գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու (որպես արոտավայր) համար, հասցեն՝ Ջերմուկ համայնք գյուղ Գնդեվազ, կադաստրային ծածկագիրը՝ 10-016-0201-0133, մակերեսը՝ 1,52896 հա, վարձակալության տրամադրման ժամկետը՝ 25 տարի, տարեկան վարձավճարի մեկնարկային չափը` 40 000 (քառասուն հազար) դրամ

Նշված հողամասերում չկան ճանապարհներ, ջրատար, գազատար, կոյուղու խողովակաշարեր և էլեկտրահաղորդման գծեր, սերվիտուտներ։ Հողամասերի հողակադաստրային շրջանը՝ Վեդի Ներքին-Արփա, հողատեսքի գնահատման խումբը՝ 5։ Վարձակալողը պարտավոր է հողամասում իրականացնել բնապահպանական և հողերի պահպանության միջոցառումներ և ապահովել ագրոտեխնիկական պահանջները։
Մրցույթի մասնակցության վճարը 10 000 դրամ է, որն անկախ մրցույթի արդյունքներից` ետ չի վերադարձվում: Նախավճարի չափը` մեկնարկային վճարի 5%-ը, որը մրցույթի մասնակիցները մուծում են մրցույթի անցկացման օրը՝ մինչև մրցույթի մեկնարկը։ Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության հայտ` կցելով անձնագրի պատճեն (եթե ֆիզիկական անձ է) կամ հիմնադիր փաստաթղթերը (եթե ընկերություն է) և մասնակցության վճարի անդորագիրը: Հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից 3 (երեք) աշխատանքային օր առաջ։ Մրցույթում հաղթող կճանաչվի այն մասնակիցը, ով կառաջարկի առավելագույն վարձավճար և հողամասի արդյունավետ օգտագործման լավագույն պայմաններ։ Մրցույթում հաղթած անձը և հանձնաժողովը` ի դեմս նախագահի, մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո ստորագրում են մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը։ Մրցույթում հաղթած անձն արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու դեպքում կորցնում է մուծած նախավճարը և զրկվում է մրցույթը չկայանալու պարագայում հողամասն առանց մրցույթի վարձակալելու իրավունքից: Վարձակալության իրավունքի տրամադրման պայմանագրի և հողամասի հատակագծի նախագծերին կարելի է ծանոթանալ տեղում, այլ պայմանների ծանոթանալու համար կարելի է զանգահարել 028721217 կամ 060747077 հեռախոսահամարներով։
Մրցույթը կկայանա ս/թ հոկտեմբերի 31-ին, ժամը 15․00–ին, Ջերմուկի համայնքապետարանում՝ ք․ Ջերմուկ, Մյասնիկյան 8 հասցեում։

Հասցե` Մյասնիկյան 8

Հեռ..` 060․74․70.77

Վեբ կայք` jermuk.am

Էլ. փոստ`