Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթի հայտարարություն ՀՀ Արագածոտնի մարզի Օրգովի Արբի Թրպանճյանի անվան միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ում սննդի ոլորտում գործունեության կազմակերպման իրավունքի տրամադրման համար

02.04.2024

Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմ
ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 914-Ն որոշմամբ


ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 914-Ն որոշմամբ հաստատված հավելված N 2-ի 3-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ «ՀՀ Արագածոտնի մարզի Օրգովի Արբի Թրպանճյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում սննդի ոլորտում գործունեության կազմակերպման իրավունքի տրամադրման համար։
Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է՝
1) մրցույթի մասնակցության հայտ (Ձև 2),
2) սննդի ոլորտում համապատասխան գործունեության կազմակերպման իրավունքի փաստաթղթի պատճենը,
3) հիմնադրի փաստաթղթերի և պետական գրանցման վկայականի պատճենները, պետական գրանցման համարը (իրավաբանական անձանց համար), իսկ ֆիզիկական անձանց համար՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը։
«ՀՀ Արագածոտնի մարզի Օրգովի Արբի Թրպանճյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում սովորողների սննդի կազմակերպման համար վարձակալության տրամադրվող գույքի վարձավճարի շուկայական գնահատված արժեքը՝ ըստ գնահատման մասին հաշվետվության կազմում է․
Ամսական վարձակալության շուկայական արժեքը՝ 5440 (հինգ հազար չորս հարյուր քառասուն) ՀՀ դրամ:
Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմում 2024 թվականի ապրիլի 2-ից մինչև ապրիլի 15-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 14։00-ից մինչև ժամը 17։00, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից։
Մրցույթը տեղի կունենա 2024 թվականի ապրիլի 18-ին՝ ժամը 11։00-ին ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմում։
Մրցույթին մասնակցել ցանկացողները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչություն (հասցե՝ ք․ Աշտարակ, Վ. Պետրոսյան 4), հեռախոսահամար՝ (0232) 33870, էլ․ փոստի հասցե՝ (aragatsotn.krtutyun@mta.gov.am )։

Հասցե` ք․Աշտարակ, Վ․Պետրոսյան 4

Հեռ..` +374232335383

Էլ. փոստ`