Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Ագրոարդտարա» ԲԲԸ բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի գումարման մասին հայտարարություն

19.11.2021

Հայտատու` «Ագրոարդտարա» բաց բաժնետիրական ընկերություն
«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 96-րդ հոդված

«Ագրոարդտարա» ԲԲ ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովը գումարվելու է 2021 թվականի դեկտեմբերի 3-ին ժ. 11:00, ք. Երևան, Չարենց 1, 101 գրասենյակում: «Ագրոարդտարա» ԲԲ ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի օրակարգում հետևյալ հարցն է. «Ագրոարդտարա» ԲԲԸ սեփականության իրավունքով պատկանող ք. Երևան, Շենգավիթ համայնք Արին-Բերդի 27 շենք հասցեում գտնվող անշարժ գույքի /հողամասի/ կադաստրային արժեքի վճարման նպատակով փոխառության պայմանագրի կնքում փոխատուի ներկայացրած պայմաններով:
«Ագրոարդտարա» ԲԲ ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմվել է 2021 թվականի նոյեմբերի 18-ի դրությամբ: «Ագրոարդտարա» ԲԲԸ բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ լիազորված անձ լինելու դեպքում` նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով «Ագրոարդտարա» ԲԲԸ բաժնետիրոջ կողմից տրված լիազորագրով: Բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի նախապատրաստման ընթացքում բաժնետերերին կտրամադրվեն անհրաժեշտ նյութերը: Օրակարգում ընդգրկված հարցի հետ կապված փաստաթղթերին և նյութերին ծանոթանալու համար կարող եք դիմել ք. Երևան, Չարենցի 1, 101 գրասենյակ:
 

Հասցե` ք. Երևան, Արին-Բերդի փողոց 27

Հեռ..` +37493207007

Էլ. փոստ`