Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Լիյակ» ՍՊԸ-ի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու թույլատվություն ստանալու համար դատարան միջնորդություն ներկայացնելու մասին

30.11.2021

Հայտատու` <<Լիյակ>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Վահագն Ավագյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

«,Սնանկության մասին,, ՀՀ օրենքի 34-րդ և 76-րդ հոդվածներով սահմանված կարգով տեղեկացնում եմ, որ իմ կողմից միջնորդություն է ներկայացվել ՀՀ սնանկության դատարան/ք.Երևան, Ե.Օտյան 53/2/ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.08.2017թ. /ք/գ ԵԿԴ/0082/04/17/ վճռով սնանկ ճանաչված ՙԼիյակ՚ ՍՊԸ-ի գույքը հրապարակային սակարկություններով վաճառքը թույլատրելու վերաբերյալ: Միաժամանակ հայտնվում է, որ պարտապանի գույքի վաճառքի ծրագիրը հաստատվել է պարտատերերի ժողովի կողմից:
Վաճառվող գույքի լոտը բաղկացած է եղել ՀՀ, ք.Երևան, Կենտրոն համայնք, Սայաթ-Նովա պողոտա, 21 շենք, թիվ 50 հասցեում գտնվող անշարժ գույքից, որտեղ որպես սեփականատեր նշվել է Լևոն Էռնեստի Խանումյանը քանի որ ՙԼիյակ՚ ՍՊԸ սնանկության գործով ապահովված պարտատեր ՙԱրարատբանկ՚ ԲԲԸ-ի 05.10.2017թ. թիվ 5465/12 ներկայացված պահանջի գրանցման դիմումում ՀՀ, ք.Երևան, Կենտրոն համայնք, Սայաթ-Նովա պողոտա, 21 շենք, թիվ 50 հասցեում գտնվող անշարժ գույքի ապահովվածության հիմք հանդիսացած փաստաթուղթ է ներկայացվել 23.07.2013թ. կնքված անշարժ գույքի գրավի/հիպոթեքի/ թիվ 0555/2013 պայմանագիրը, որտեղ որպես գրավատու հանդիսացել է Լևոն էռնեստի Խանումյանը :ՙԱրարատբանկ՚ ԲԲԸ-ից ստացված փաստաթղթերի հիման վրա պարզվել է, որ ՙԱրարատբանկ՚ ԲԲԸ-ի իրավանախորդ ՙՀայկական զարգացման բանկ՚ ԲԲԸ-ի 02.04.2014թ. թիվ 1323/4 համաձայնությամբ 04.04.2014թ. կնքվել է նվիրատվության պայմանագիր, որով ՀՀ, ք.Երևան, Կենտրոն համայնք, Սայաթ-Նովա պողոտա, 21 շենք, թիվ 50 հասցեում գտնվող անշարժ գույքը Լևոն Էռնեստի Խանումյանը նվիրել է Գևորգ Թելմանի Գալստյանին :

Հասցե` ք.Երևան, Բաղրամյան 85/50

Հեռ..` +374 94 421 790

Էլ. փոստ`