Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ծանուցում. Գույքը աճուրդային վաճառքով իրացնելու միջնորդություն դատարան ներկայացնելու վերաբերյալ

03.10.2023

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ` Հովհաննես Սողոմոնյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 1-ին մաս

Հայտնում եմ Ձեզ, որ անհրաժեշտություն է առաջացել ՀՀ սնանկության դատարան ներկայացնելու պարտապան` “Շավալ” ՍՊԸ–ի պարտավորությունների համար գրավադրված և սեփականության իրավունքով Ալբերտ Գևորգյանին պատկանող` հետևյալ անշարժ գույքը աճուրդային վաճառքով իրացնելու միջնորդություն:
1. Ք. Երևան, Նալբանդյան 29, բն. 19 հասցեում գտնվող բնակարանի կիսանկուղային տարածք, մակերեսը՝ 42,3 քառ. մ., 6 հարկանի շենքի կիսանկուղ, մուտքի դուռը մետաղյա, ներսի դռները փայտե և մետաղապլասե, պատուհանները` մետաղապլաստե, միջանցքը, խոհանոցը և սանհանգույցը` սալիկապատված, գազիֆիկացված է: Գույքի մեկնարկային արժեքը կազմում է՝ 37 200 000 ՀՀ դրամ:
“Բիզնես Էքսպերտ” ՍՊԸ-ի կողմից կազմված գույքի գնահատման եզրակացության հետ կարող եք ծանոթանալ ինձ մոտ դեպոնացված օրինակից:

Հասցե` ք. Երևան, Նոր-Արեշ 14փ., 38ա-21

Հեռ..` +37495454356

Էլ. փոստ`