Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՄԻԹ ԻՄՊՈՐՏ ՍՊԸ -ի պարտատերերի առաջին ժողովի մասին հայտարարություն

04.04.2024

Հայտատու` ՄԻԹ ԻՄՊՈՐՏ ՍՊԸ -ի սնանկության գործով կառավարիչ Տարոն Բանդուրյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 34-րդ հոդված

ՀՀ Սնանկության դատարանի 2023թ. ապրիլի 05-ի վճռով սնանկ ճանաչված ՄԻԹ ԻՄՊՈՐՏ ՍՊԸ-ի (հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Զ․ Սարկավագի 128գ․, տուն 1, գրանցման համար՝ 264․110․813328, գրանցման ամսաթիվ՝ 13․05․2014թ․, ՀՎՀՀ՝ 00887935) պարտատերերի առաջին ժողովը նշանակվել է 03․05․2024 թվականին ժամը 11։00-ին (ք․ Երևան, Օտյան 53/2)։
Սնանկության մասին ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ժողովի ձայների 100 տոկոսը պատկանում է առաջին ժողովին ներկայացած պարտատերերին (պարտատիրոջը), որը բաշխվում է նրանց միջև, իրենց հաստատված և գրանցամատյանում հաշվառված պահանջներին համամասնորեն։ Առաջին ժողովին չներկայացած և պահանջների ընդհանուր ծավալում ամենախոշոր պահանջ հաշվառած պարտատիրոջ կողմից հետագա ժողովներին ներկայանալու դեպքում համապատասխան ժողովում ձայների 100 տոկոսը պատկանում է առաջին ժողովին ներկայացած պարտատերերին և այդ պարտատիրոջը՝ նրանց պահանջերին համամասնորեն»
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ առաջին ժողովի անցկացման վայրի և ժամանակի մասին պատշաճ ծանուցման դեպքւոմ իրավասու է՝ անկախ դրանում ներկայացած պարտատերերի (պարտատիրոջ) ձայների քանակից։

Հասցե` ք․ Երևան, Մաշտոցի պող․, 13 շ․, 1-ին հարկ, 2-րդ սենյակ

Հեռ..` +37444995588

Էլ. փոստ`