Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Կոմպոզիցիոն նյութերի գործարան» ՓԲԸ-ի միջոցների միջանկյալ բաշխման ծրագիրը դատարան ներկայացնելու և այն դեպոնացնելու միջնորդության մասին:

26.08.2022

Հայտատու` «Կոմպոզիցիոն նյութերի գործարան» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արտակ Պետրոսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 80-րդ հոդված

Ղեկավարվելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 80-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով, ծանուցում եմ ՀՀ Երևանի քաղաքացիական դատարանի 08.08.2008թ. թիվ ԵՔԴ/0635/04/08 վճռով սնանկ ճանաչված «Կոմպոզիցիոն նյութերի գործարան» ՓԲԸ-ի բոլոր պարտատերերին, որ իմ կողմից 30.08.2022թ. ՀՀ Սնանկության դատարան /հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Օտյան 53/2/ կներկայացվի «Կոմպոզիցիոն նյութերի գործարան» ՓԲԸ-ի միջոցների բաշխման միջանկյալ ծրագիրը:
«Կոմպոզիցիոն նյութերի գործարան» ՓԲԸ-ի բոլոր պարտատերերը բաշխման ծրագրի դեպոնացված օրինակին կարող են ծանոթանալ «Կոմպոզիցիոն նյութերի գործարան» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ա. Պետրոսյանի գրասենյակում ՝ ՀՀ, ք. Երևան, Տիգրան Մեծի 65ա հասցեում /7-րդ հարկ, 703 սենյակ, հեռ. (077) 19-10-76/:
Սույն հայտարարության հրապարակումից հետո հաջորդող 7 օրվա ընթացքում բաշխման ծրագրի վերաբերյալ ՀՀ Սնանկության դատարան գրավոր առարկություն չներկայացվելու դեպքում «Կոմպոզիցիոն նյութերի գործարան» ՓԲԸ-ի դրամական միջոցների բաշխման ծրագիրը կհամարվի պարտատերերի կողմից ընդունված:

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 6-րդ թաղ, 16շ., 23բն.

Հեռ..` +374 77191076

Էլ. փոստ`