Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 09-ի հերթական նիստի վերաբերյալ

02.12.2022

Հայտատու` Ծաղկաձորի համայնքապետարան
<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 63-րդ հոդված

Տեղեկացնում ենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 09-ին, ժամը 15-ին տեղի կունենա ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու հերթական նիստ՝ հետևյալ օրակարգով.
1. Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով բյուջետային ֆինանսավորման հայտերը հաստատելու մասին:
2. Ծաղկաձոր համայնքի 2023, 2024 և 2025 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրերը հաստատելու մասին:
3. Ծաղկաձոր համայնքի տեղական տուրքերի և վճարների 2023 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին։
4. Ծաղկաձոր համայնքի <<Մեղրաձոր գյուղի Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոն>> հիմնարկը համայնքային ոչ առևտրային կազմակերպություն վերակազմակերպելու և կանոնադրությունը հաստատելու մասին։
5. Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմի 2023 թվականի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
6. <<Ծաղկաձոր կոմունալ տնտեսություն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության և <Արծափ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության 2023 թվականի հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
7. Ծաղկաձոր համայնքի նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների 2023 թվականի հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
8. <<Մեղրաձորի բժշկական ամբուլատորիա>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության 2023 թվականի հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
9. Աղբահանության վճար վճարողների հաշվառման կարգը սահմանելու մասին։
10. Ծաղկաձոր համայյնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 167 որոշման հավելվածի թիվ 12 և 13 կետերը ուժը կորցրած ճանաչելու և գումար վերադարձնելու մասին։
11. Համայնքային սեփականություն համարվող հողամասը փոխանակելու մասին։
12. Համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը ուղղակի վաճառքով որպես ընդլայնում օտարելու մասին։

Հասցե` Ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների 9

Հեռ..` 022360402

Էլ. փոստ`