Աշտարակ համայնքի ավագանու նիստի վերաբերյալ
05.12.2023
Տեղեկացնում եմ Ձեզ այն մասին, որ Աշտարակ համայնքի ավագանու նիստը տեղի կունենա 2023թ. դեկտեմբերի 11-ին ժամը 17:00-ին, Աշտարակի համայնքապետարանի նիստերի դահլիճում:
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
1․ Աշտարակ համայնքի ավագանու նիստի օրակարգը հաստատելու մասին:
2.Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի վարչական տարածքում 2024 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին:
3.Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին:
4․ Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնքի 2024-2026թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին:
5. Հարկային արտոնություն տալու մասին:
6․Աշտարակի համայնքապետարանի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակն ու պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
7․ <<Աշտարակի խմելու ջրի մատակարարման և սպասարկման>> և <<Աշտարակի աղբահանություն և սանիտարական մաքրում>> համայնքային հիմնարկների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակն ու պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
8․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին:
9․ <<Օշականի մշակույթի պալատ>> ՀՈԱԿ-ին պատկանող շարժական գույքը <<Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակի համայնքապետարանի աշխատակազմ>> համայնքային կառավարչական հիմնարկի անվամբ գրանցելու մասին։
10․ Աշտարակ համայնքի սեփականություն հանդիսացող շարժական գույքերն աճուրդային կարգով օտարելու մասին։
11․ Աշտարակի համայնքապետարանի <<Աշտարակ համայնքի Արտաշավանի թիվ 19 Կակաչ մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, կանոնադրությունը, կառուցվածքը և հաստիքացուցակը հաստատելու մասին:
12․ Համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքն անհատույց օգտագործման տրամադրելու մասին:
13․ Աշտարակ համայնքի Արուճ բնակավայրի բնակիչներին ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին:
14․ ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի սեփականություն հանդիսացող տարածքները Հյուսիս-Հարավ ներդրումային ծրագիր-ծրագիր 2-ի շրջանակներում հանրության գերակա շահերի ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետությանը ուղղակի վաճառքով օտարելու մասին:
15․ Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը ուղղակի վաճառքով օտարելու մասին։
16․ ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքում և Անտառուտ բնակավայրում հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը հաստատելու մասին։
17․ Աշտարակ համայնքի Օշական և Բյուրական բնակավայրերում նրբանցքի և փակուղիների համարակալման մասին։
18. Գյուղատնտեսական արտադրական շենք-շինությունների կառուցման նպատակով հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին։
19․ Աշտարակ համայնքի սեփականությունը հանդիսացող անշարժ գույքերն աճուրդ-վաճառքով օտարելու և մեկնարկային գին սահմանելու մասին։
20. Հայաստանի Հանրապետության Աշտարակի համայնքային սեփականություն հանդիսացող որոշ հողամասեր աճուրդ-վաճառքով օտարելու, կառուցապատման և վարձակալության իրավունքով /մրցույթ/ տրամադրելու թույլտվություն տալու մասին։
21. Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի առաջին նիստի օրը սահմանելու մասին։
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ` Ս. Ս Ա Հ Ա Կ Յ Ա Ն
Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ, ք․ Աշտարակ, Ն․ Աշտարակեցու հր․ 7
Հեռ..` /0232/ 3-10-26
Վեբ կայք` www.ashtarak.am
Էլ. փոստ`