Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի` ԵՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԹԻՎ 15 ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

20.12.2023

Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մաս

ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի վարչական շենքում (հասցեն՝ ՀՀ Կոտայքի մարզ, համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, Մելքոնյան փողոց թիվ 76) 2023 թվականի դեկտեմբերի 27-ին, ժամը 17։00-ին կայանալու է Ջրվեժ համայնքի ավագանու երրորդ նստաշրջանի հերթական 15-րդ նիստը:


Օրակարգում՝

1. Ջրվեժ համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ 76-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
2. Ջրվեժ համայնքում տեղական տուրքերի 2024 թվականի տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին:
3. Ջրվեժ համայնքում տեղական վճարների 2024 թվականի տեսակներն ու դրույքաչափերը, դրանց գծով արտոնությունները սահմանելու մասին:
4. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանին հավանություն տալու մասին:
5. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու մասին:
6. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու մասին:
7. Հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին:
8. Հողամասը և շինությունները համայնքային սեփականություն ճանաչելու և ուղղակի վաճառքի ձևով օտարելու թույլտվություն տալու մասին:
9. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին:
10. Ջրվեժ համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին:


Համայնքի ավագանու անդամների գրանցումը Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմն իրականացնելու է 2023 թվականի դեկտեմբերի 27-ին, ժամը 16:30-17:00-ն:

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`