Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի ՉՈՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ՝ ԹԻՎ 1 ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

08.01.2024

Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մաս

ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի վարչական շենքում (հասցեն՝ ՀՀ Կոտայքի մարզ, համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76) 2024 թվականի հունվարի 10-ին, ժամը 17։00-ին կայանալու է Ջրվեժ համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի արտահերթ 1-ին նիստը:

Օրակարգում՝

1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի N 177-Ն, 178-Ն և 180-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին։
2.Ջրվեժ համայնքում տեղական տուրքերի 2024 թվականի տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին:
3.Ջրվեժ համայնքում տեղական վճարների 2024 թվականի տեսակներն ու դրույքաչափերը, դրանց գծով արտոնությունները սահմանելու մասին:
4.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին:
5.Համայնքի ղեկավարի հաղորդումը 2023 թվականի բյուջեի չորրորդ եռամսյակի կատարման մասին:


Համայնքի ավագանու անդամների գրանցումը Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմն իրականացնելու է 2024 թվականի հունվարի 10-ին, ժամը 16:30-17:00-ն:

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`