Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ

15.01.2024

Հայտատու` Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմ
ՏԻՄ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մաս

2024թ. հունվարի 16-ին, ժամը 16:00-ին Սիսիանի համայնքապետարանի
դահլիճում տեղի կունենա համայնքի ավագանու արտահերթ նիստ՝ հետևյալ օրակարգով.

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 28-ի թիվ 14-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:

2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 17-ի թիվ 16-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:

3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերն աճուրդով օտարելու մասին:

4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը կառուցապատման իրավունքով մրցույթով տրամադրելու մասին:

5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Գորայք բնակավայրի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող, ջրային նպատակային նշանակության 0,05275հա հողամասը կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելուն համաձայնություն տալու մասին:

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, Սիսական 31

Հեռ..` /0283/ 2-33-30

Վեբ կայք` sisian.am

Էլ. փոստ`