Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Կոտայքի մարզի Ակունքի համայնքապետարանը տեղեկացնում է համայնքի ավագանու հերթական նիստի անցկացման մասին

04.04.2024

Հայտատու` Ակունքի համայնքապետարան
ՏԻՄ օրենքի 63-րդ հոդված,1-ին մաս

Կոտայքի մարզի Ակունքի համայնքապետարանի նիստերի դահլիճում ս․ թ․ ապրիլի 11-ին՝ ժամը 15։00-ին, տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը հետևյալ օրակարգով՝

1․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի ղեկավարի հաղորդումը 2024 թվականի բյուջեի առաջին եռամսյակի կատարման վերաբերյալ,

2․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 83-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին,
3.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 28-ի N 77-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին,
4․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 84 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին,

5.Հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու մասին,

6․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրաբերի լիթոիդային պեմզաների հանքավայրի հարավ-արեվմտյան տեղամասերում նախատեսվող աշխատանքներին նախնական համաձայնություն տալու մասին,

7․Համայնքի ավագանու հերթական նիստ հրավիրելու մասին։

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, Ակունք համայնք, Ակունք բնակավայր, Կենտրոնական խճուղի 72

Հեռ..` 077870825

Էլ. փոստ`