Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԼԴ/0095/02/24 քաղաքացիական գործով հաղորդագրություն

11.03.2024

Հայտատու` Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 258-րդ հոդված

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ե. Առաքելյան) վարույթում է գտնվում թիվ ԼԴ/0095/02/24 քաղաքացիական գործն ըստ դիմումի Վալեր Արթուրի Գրիգորյանի՝ Արթուր Ալբերտի Գրիգորյանին (ծնված՝ 20․05․1965թ․) մահացած ճանաչելու պահանջի վերաբերյալ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորն անհայտ բացակայողի գտնվելու վայրի մասին տեղեկություններ ստանալու նպատակով հարցում է անում բացակայողի վերջին հայտնի բնակության վայրի տեղական ինքնակառավարման մարմիններին, հայտնի վերջին գործատուին, ոստիկանության և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում հաղորդագրություն է հրապարակում քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին:
Սույն գործով դատական նիստը տեղի կունենա Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում 08․05․2024թ.՝ ժամը «14։50»-ին (հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մ. Գոշի 6, դատական նիստերի դահլիճ թիվ 2):

Հասցե` ք․ Վանաձոր, Մխ․ Գոշի 6

Հեռ..` (0322) 2-40-29

Էլ. փոստ`