Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ ԿԱ ՊԵԿ կարիքների համար ավտոպահեստամասեր ձեռքբերելու նպատակով կազմակերպված գնման ընթացակարգի հրավեր

13.03.2014

Հայտատու`
ՀՀ Կառավարության 05/12/13թ. թիվ 1370-Ն որոշմամբ հաստատված կարգի 15-րդ կետ

«ԳԱԿ-ՇՀԱՊՁԲ-11/6» ծածկագրով ընթացակարգի շրջանակներում ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կարիքների համար անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերելու «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի և նշված ծածկագրով շրջանակային համաձայնագրերով իրականացվող գնումների ցանկում ներառված կազմակերպությունների միջև կնքված շրջանակային համաձայնագրերով նախատեսված ապրանք: Սույն հրավերի (ծանուցման) ծածկագիր է հանդիսանում <<ՊԵԿ-ՇՀԱՊՁԲ-11/6/14-2>>:
Հայտնում ենք, որ գնման առարկայի վերաբերյալ Ձեր կազմակերպության հայտն անհրաժեշտ է ներկայացնել www.armeps.am կայքի (այսուհետ` կայք) միջոցով, ոչ ուշ քան 2014թ. մարտի 25-ը, ժամը 11:00-ն:
Ընթացակարգի հանձնաժողովի քարտուղարն է` ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի գնումների համակարգման բաժնի գլխավոր մասնագետ Ա.Աղաջանյանը (հեռ. 060-544-697 ):
Հայտերը կբացվեն 2014թ. մարտի 25-ին, ժամը 11:00-ին կայքի միջոցով:
Գնման առարկա է հանդիսանում ՀՀ ԿԱ ՊԵԿ կարիքների համար ավտոպահեստամասերի ձեռքբերումը:
ՀՀ ԿԱ ՊԵԿ կարիքների համար` ավտոպահեստամասերի (որոնք կազմված են 6 չափաբաժիններից) տեխնիկական բնութագրերը, տեխնիկական տվյալները և այլ ոչ գնային պայմանների ամբողջական և համարժեք նկարագրությունը կազմում են պայմանագրի անբաժանելի մասը, որի նախագիծը ներկայացված է սույն հրավերի (ծանուցման) N3 հավելվածում:
Մասնակիցները հայտով ներկայացնում են իրենց կողմից հաստատված`
ա. գնման ընթացակարգին մասնակցելու դիմում (Հավելված N1), ընդ որում պարտադիր է նշել Մասնակցի էլեկտրոնային փոստի հասցեն,
բ. գնային առաջարկ (Հավելված N2): Մասնակցի գնային առաջարկը ներկայացվում է արժեք և ավելացված արժեքի հարկ ընդհանրական բաղադրիչներից բաղկացած հաշվարկի ձևով:
Հայտն անհրաժեշտ է ներկայացնել «ԳԱԿ-ՇՀԱՊՁԲ-11/6» ծածկագրով ընթացակարգի հրավերով սահմանված կարգով: Ընդ որում գնային առաջարկը համարժեք ապրանքի համար ներկայացնելու դեպքում անհրաժեշտ է հայտով ներկայացնել նաև առաջարկվող /համարժեք/ գնման առարկայի տեխնիկական բնութագիրը:
Միաժամանակ հայտնում ենք, որ « ՊԵԿ-ՇՀԱՊՁԲ-11/6/14-1» ծածկագրով ընթացակարգի էլեկտրոնային ձևով իրականացվող գնումների հրավերի պահանջների համաձայն` յուրաքանչյուր չափաբաժնի համար գնային առաջարկն անհրաժեշտ է ներկայացնել ոչ թե միավորի, այլ պայմանագրի կատարման համար առաջարկվող գնով /տվյալ չափաբաժնի ամբողջ քանակի համար առաջարկվող գնով/: Եթե մասնակցի կողմից գնային առաջարկը ներկայացվի միավորի գնով, ապա վերջինիս հայտը կգնահատվի անբավարար և կմերժվի:
Կից ներկայացնում ենք կնքվելիք պայմանագրի նախագիծը:
Մասնակցի կողմից հայտի ներկայացումը պարտադիր չէ:
ՀՀ ԿԱ ՊԵԿ էլեկտրոնային փոստի հասցեն է` arm_aghajanyan@yahoo.com

Հասցե` ք. Երևան, Խորենացի 7

Հեռ..` +374 60 544697

Էլ. փոստ`