Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կարիքների համար ԶԼՄ-ներով լուսաբանման ենթակա տեղեկատվական նյութերի պատրաստման և հերառձակման ծառայությունների ձեռքբերման նպատակով «ՀՀԿԱ-ՊԵԿ-ՇՀԾՁԲ-(16/2)-15/4» ծածկագրով շրջանակային համաձայնագրերի միջոցով գնում կատարելու ընթացակարգ մասին

25.11.2016

Հայտատու` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտերի կոմիտե
ՀՀ կառավարության 2013թ. թիվ 1370-Ն որոշում

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն (այսուհետև` Պատվիրատու)` 2016-2017 թվականի կարիքների համար ԶԼՄ-ներով լուսաբանման ենթակա տեղեկատվական նյութերի պատրաստման և հերառձակման ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպել է ՀՀԿԱ-ՊԵԿ-ՇՀԾՁԲ-(16/2)-15/4 ծածկագրով շրջանակային համաձայնագրերի միջոցով գնում կատարելու ընթացակարգը (այսուհետև` ընթացակարգ) և տրամադրում է սույն հրավերը ։
Սույն հրավերը կազմվել է գնումների մասին ՀՀ օրենսդրության, այդ թվում` «Գնումների մասին» ՀՀ օրենքի (այսուհետև` Օրենք), ՀՀ կառավարության 10.02.2011 թ. N 168-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի (այսուհետև` Կարգ), ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի N 1370-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրոնային ձևով գնումների կատարման» կարգի և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան և նպատակ ունի Պատվիրատուի կողմից հայտարարված ընթացակարգին մասնակցելու մտադրություն ունեցող անձանց (այսուհետև` Մասնակից) տեղեկացնելու ընթացակարգի պայմանների` գնման առարկայի, ընթացակարգի անցկացման, հաղթողին որոշելու և նրա հետ պայմանագիր կնքելու մասին, ինչպես նաև օժանդակելու ընթացակարգի հայտը պատրաստելիս։
Շրջանակային համաձայնագրերի միջոցով էլեկտրոնային գնում կատարելու ընթացակարգին կարող են մասնակցել “Գնումների աջակցման կենտրոն” ՊՈԱԿ-ի հետ շրջանակային համաձայնագրեր կնքած այն մասնակիցները, որոնք սահմանված կարգով գրանցվել են www.armeps.am կայքի միջոցով էլեկտրոնային ձևով գնումների իրականացումն ապահովող համակարգում և “Գնումների աջակցման կենտրոն” ՊՈԱԿ են ներկայացրել դիմում իրենց տվյալ էլեկտրոնային շրջանակային համաձայնագրին կցելու մասին:
Արգելվում է միևնույն անձի (անձանց) կողմից հիմնադրված կամ ավելի քան հիսուն տոկոս միևնույն անձի (անձանց) պատկանող բաժնեմաս ունեցող կազմակերպությունների միաժամանակյա մասնակցությունը գնման միևնույն գործընթացին, բացառությամբ պետության կամ համայնքների կողմից հիմնադրված կազմակերպությունների և (կամ) համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով) գնումների գործընթացին մասնակցության դեպքերի։
Սույն ընթացակարգի հրավերը ստանալու համար անհրաժեշտ է դիմել պատվիրատուին սույն հրավերի հրապարակման օրվանից մինչև 2016 թվականի դեկտեմբերի 6-ը ժամը 11:00-ը։ Ընդ որում, փաստաթղթային ձևով հրավեր ստանալու համար պատվիրատուին պետք է ներկայացնել գրավոր դիմում։ Պատվիրատուն ապահովում է փաստաթղթային ձևով հրավերի տրամադրումն անվճար այդպիսի պահանջ ստանալուն հաջորդող աշխատանքային օրը։
Էլեկտրոնային ձևով հրավեր տրամադրելու պահանջի դեպքում պատվիրատուն ապահովում է հրավերի` էլեկտրոնային ձևով տրամադրումը դիմումն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում։
Սույն հրավերով նախատեսված կարգով հրավեր չստանալը չի սահմանափակում մասնակցի` սույն ընթացակարգին մասնակցելու իրավունքը։
Շրջանակային համաձայնագրերի միջոցով գնում կատարելու ընթացակարգի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am կայքի) համակարգի (այսուհետ նաև` Համակարգ) միջոցով մինչև 2016 թվականի դեկտեմբերի 6-ը ժամը 11:00-ը և դրանք պետք է կազմված լինեն հայերեն։
Սույն ընթացակարգի հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը։ Սույն ընթացակարգի հետ կապված վեճերը ենթակա են քննության Հայաստանի Հանրապետության դատարաններում։


ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային փոստի հասցեն է` interlimens@mail.ru ,
հեռախոսահամարն է` 060 544-709:

Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացի 3, 7

Հեռ..` +374 60-544-709

Էլ. փոստ`