Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ու Թ Յ Ու Ն ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի համայնքապետարանը հայտարում է մրցույթ Ճամբարակ համայնքի թիվ 5 մսուր-մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

22.05.2023

Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի համայնքապետարան
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի N 02-Ն հրաման

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ու Թ Յ Ու Ն
ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի համայնքապետարանը հայտարում է մրցույթ Ճամբարակ համայնքի թիվ 5 մսուր-մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենը՝
ա) առանց լիազորագրի հանդես է գալիս հաստատության անունից, ներկայացնում նրա շահերը և կնքում գործարքներ.
բ) նախագահում է հաստատության մանկավարժական խորհրդի նիստերը.
գ) տնօրինում է հաստատության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
դ) տալիս է հաստատության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
ե) աշխատանքի նշանակում ու աշխատանքից ազատում է հաստատության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
զ) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.
է) արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
ը) իրականացնում է մանկավարժական կադրերի և սպասարկող անձնակազմի ճիշտ ընտրություն և անհրաժեշտ պայմաններ ստեղծում նրանց մասնագիտական մակարդակի բարձրացման համար.
թ) վերահսկողություն է իրականացնում հաստատության աշխատողների կողմից իրենց աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ.
ժ) գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով հաստատությանը պատճառած վնասի համար
ի) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և հաստատության կառավարման մյուս մարմիններին չվերապահված այլ լիազորություններ:
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն՝
1. տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող, գրական հայերենին տիրապետող, գործունակ, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ովքեր ունեն՝
1) բարձրագույն կրթություն
2) «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածով սահմանված չափորոշիչները բավարարող անձը
2) համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ
3) տնօրենի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (ՀՀ Սահմանադրություն, համապատասխան ոլորտի ՀՀ օրենսդրություն և այլ իրավական ակտեր):
2. Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են`
1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
2) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
4) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ.
5) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
6) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, ով`
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի թիվ 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով.
3) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն.
4) դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից, կամ որին օրենքի համաձայն արգելվել է որոշակի պաշտոններ զբաղեցնել.
6) ներկայացրել է փաստաթղթեր, որոնք չեն համապատասխանում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 26 մարտի 2020թ. թիվ 02-Ն հրամանով հաստատված կարգի 12-րդ կետով սահմանված պահանջներին, լրիվ չեն կամ թերի են.
7) 65 տարին լրացած քաղաքացիները:

Մրցույթը կկայանա 2023 թվականի հունիսի 22-ին ժամը 14:00-ին, ք. Ճամբարակ,
Գ. Նժդեհի 125, հեռ. 0 265 2 22 44:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար դիմող քաղաքացիները Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմ պետք է ներկայացնեն`
• դիմում
• անձնագրի պատճենը
• մեկ լուսանկար` 3x4 չափսի
• քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին
• բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը
• արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը
• տեղեկանք` մշտական բնակության վայրից
• հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2023 թվականի հունիսի 9-ը:

Փաստաթղթերը ընդունվում են Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմում կամ ք. Գավառ, մարզպետարան, Կենտրոնական հրպ., 7 շենք, հեռ. 374-60-650050, ժամը 09:00-ից մինչև 18:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, Գ. Նժդեհի 125

Հեռ..` 02652244

Վեբ կայք` chambarak.am

Էլ. փոստ`