Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «ՀՀ Տավուշի մարզի Այգեձորի միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ

29.05.2023

Հայտատու` ՀՀ Տավուշի մարզպետարան
Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության և տ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության և տնօրենի նշանակման կարգի 2-րդ, 4-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ հայտարարվում է մրցույթ՝ «ՀՀ Տավուշի մարզի Այգեձորի միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝

1)Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
2) Հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր).
3) «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 21-րդ և 22-րդ մասերով սահմանված հիմքերի բացակայությունը (ձև N 2):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`

1) դինում` լիազոր մարմնի ղեկավարի անունով.
2) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի՝ հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը` թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն (ձև N 3):

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ, իսկ էլեկտրոնային եղանակով (tavush.andznakazm@mta.gov.am) փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ բնօրինակները ներկայացնել մրցույթի օրը:
Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Տավուշի մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժնում (ք. Իջևան Սահմանադրության 1) 2023 թվականի մայիսի 29-ից մինչև հունիսի 16-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 13:00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2023 թվականի օգոստոսի 21-ին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում, հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2):
________________________________________

Հասցե` ք. Իջևան Սահմանադրության 1)

Հեռ..` 26342220

Վեբ կայք` tavush.mtad.am

Էլ. փոստ`