Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ «ԵՐՎԱՆԴԱՇԱՏԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

24.07.2023

Հայտատու` Բաղրամյանի համայնքապետարան
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի 02-

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի Մարզի Բաղրամյանի համայնքապետարանը հայտարարում Է մրցույթ Բաղրամյան համայնքի Երվանդաշատ գյուղի «Երվանդաշատի մանկապարտեզ» ՀՈԱԿ-Ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար


Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի, Երվանդաշատ գյուղի «Երվանդաշատի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (այսուհեր՝ Կազմակերպություն) տնօրենի (այսուհետ՝ Տնօրեն) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2023 թվականի օգոստոսի 24-ին ժամը 12։00-ին (Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնք, գ. Բաղրամյան, Բաղրամյան փ. 2/3) կանցկացվի մրցույթ։
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն՝
1) բարձրագույն կրթություն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս), վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երկու տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ՝ հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N416-Ն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված հավելվածի 2-րդ գլխի 3-րդ կետով սահմանված պահանջները,
2) «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածով սահմանված չափանիշները բավարարող անձը,
3) տնօրենի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր),
4) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
5) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն,
6) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
7) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ,
8) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն,
9) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները Բաղրամյանի համայնքապետարանի աշխատակազմ (գ. Բաղրամյան, Բաղրամյան փ. 2/3) կամ ՀՀ Արմավիրի մարզպետարան (ք.Արմավիր, Աբովյան 71) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում,
2) մեկ լուսանկար` 3x4 չափսի,
3) քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին,
4) ինքնակենսագրություն,
5) հաստատության ղեկավարման իրավունքի ( հավաստագրի) պատճենը (բնօրինակի հետ),
6) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները,
7) տեղեկանք` մշտական բնակության վայրից,
8) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով, կամ անձը հաստատող փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 09:00-18:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Մրցույթին մասնակցելու դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2023 թվականի օգոստոսի 11-ը, մինչև ժամը 18:00-ն:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու և հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Բաղրամյանի համայնքապետարանի աշխատակազմ (գ.Բաղրամյան, Բաղրամյան փ. 2/3, հեռ. 0233-2-22-50) կամ Արմավիրի մարզպետարան (ք.Արմավիր Աբովյան 71):

Հասցե` գ․Բաղրամյան ,Բաղրամյան 2/3

Հեռ..` 098666084

Էլ. փոստ`