Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ո Ր Ո Շ ՈՒ Մ 31 հոկտեմբերի 2022 թվականի N 737Ա ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

11.11.2022

Հայտատու` ԱՊՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 29,1 հոդված

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 հոկտեմբերի 2022 թվականի N 737Ա

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի համայնքապետարանի աշխատակազմի կողմից ,,Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին,, ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասին <<ա>> կետի հիմքով՝ Կարո Փարվանյանի դիմումի հիման վրա հարուցվել է վարչական վարույթ:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի և ՀՀ Քաղաքացիական Օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված վարչական վարույթի շրջանակներում նշանակվել է լսումներ՝ 28.10.2022 թվականին ժամը 14:00-ին:
ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի համայնքապետարանի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ Օրենսգրքի 154-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով վարչական ակտ կայացնելու նպատակով, ինչպես նաև ղեկավարվելով,,Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին,, ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով, 47-րդ հոդվածի 1-ին մասին <<գ>> կետով, 2-րդ մասով և 4-րդ մասով՝


ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Քաղ. Կարո Փարվանյանի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը երկարաձգել 30/երեսուն/ օր ժամկետով:
2. Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով ծանուցել վարչական վարույթի մասնակիցներին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հասցե` Ք.Ապարան, Բաղրամյան 26

Հեռ..` 041414200

Վեբ կայք` www.aparan.am

Էլ. փոստ`