Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՆԵՐՍԵՍ ՀՐԱՉԻԿԻ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՆԴԵԼՈՒՆ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

06.05.2024

Հայտատու` ՀՀ Արարատի մարզի Մասիսի համայնքապետարան
Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մաս

Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով,Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի 10.04.2024թ. N3066 ծանուցումը լսումներին հրավիրվելու մասին/ պատշաճ ծանուցվել է 15.04.2024թ․-ին հիմք՝ փոստային անդորրագիր/, Մասիսի համայնքապետարանի վարչական հանձնաժողովի /19.04.2024թ. N247 արձանագրություն/ առաջարկը, Ներսես Հրաչիկի Իսագուլյանի կողմից, իրեն սեփականության իրավունքով պատկանող Արարատի մարզ, համայնք Մասիս գ․Մարմարաշեն 37-րդ փողոց թիվ 1/2 հասցեում գտնվող հասարակական կառուցապատման հողամասում ինքնակամ շինություն՝ գովազդային վահանակ ինքնակամ կառուցելու համար․ որոշում եմ՝



1.Հասարակական կառուցապատման հողամասում ծածկ կառուցելու համար Ներսես Հրաչիկի Իսագուլյանի/ ծնված՝ 05․03․1982թ-ին, անձնագիր՝ AS0660198, տրված 18․06․2019թ-ին 044-ի կողմից, հասցե՝ Մասիս համայնք գ․Մարմարաշեն 4-րդ փողոց տուն 18 / նկատմամբ նշանակել վարչական տույժ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով՝ 1․000․000 /մեկ միլիոն / ՀՀ դրամ:

2․Պարտավորեցնել՝ Ներսես Հրաչիկի Իսագուլյանին որոշումը ստանալուց հետո 30-օրյա ժամկետում քանդել ինքնակամ կառուցված շինությունը՝ տարածքը բերելով նախկին տեսքի։

3.Տուգանքը վճարել Մասիս համայնքի բյուջե՝ 900435101440 հաշվեհամարին:

4.Սույն որոշման 2-րդ կետի պահանջը վերը նշված ժամկետում չկատարելու դեպքում շինության քանդման հետ կապված աշխատանքների իրականացումը վերապահել համայնքապետարանի կոմունալ տնտեսության և տրանսպորտի բաժնին։

5.Որոշումը ուժի մեջ է մտնում որոշման մասին պատշաճ իրազեկելու հաջորդ օրվանից:

6.Որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:

7.Որոշումը անբողոքարկելի է դառնում ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

8.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում գումարը գանձվելու է ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության միջոցով:

Հասցե` ք․Մասիս Կենտրոնական հրապարակ 4

Հեռ..` 023643040

Էլ. փոստ`