Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

<<ՄԱՍԻՍԻ ԱՎՏՈՏԵԽՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆ>> ՓԲԸ-Ի ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ՏԵՂԱԴՐԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔԱՆԴԵԼՈՒՆ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

06.05.2024

Հայտատու` ՀՀ Արարատի մարզի Մասիսի համայնքապետարան
Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մաս

Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով,Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի 18.04.2024թ. N3400 ծանուցումը լսումներին հրավիրվելու մասին/ պատշաճ ծանուցվել է 22.04.2024թ․-ին հիմք՝ փոստային անդորրագիր/, Մասիսի համայնքապետարանի վարչական հանձնաժողովի /26.04.2024թ. N248 արձանագրություն/ առաջարկը, <<ՄԱՍԻՍԻ ԱՎՏՈՏԵԽՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆ>> ՓԲԸ-Ի կողմից, իրեն սեփականության իրավունքով պատկանող Արարատի մարզ, համայնք Մասիս, Մասիս կայարան Երկաթուղայինների փողոց թիվ 2 հասցեում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասում ինքնակամ շինարարական աշխատանքներ իրականացնելու՝ հեղուկ վառելիքի երկաթյա բաքեր տեղադրելու համար․ որոշում եմ՝



1.Արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասում հեղուկ վառելիքի երկաթյա բաքեր տեղադրելու համար <<ՄԱՍԻՍԻ ԱՎՏՈՏԵԽՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆ>> ՓԲԸ-ի/ գրանցման համար՝ 77․120․00811, ՀՎՀՀ՝ 04216322, հասցե՝ համայնք Մասիս, ք․Մասիս 7-րդ փողոց 1-ին նրբ․, 38 տուն/ նկատմամբ նշանակել վարչական տույժ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով՝ 1․000․000 /մեկ միլիոն / ՀՀ դրամ:

2․Պարտավորեցնել՝ <<ՄԱՍԻՍԻ ԱՎՏՈՏԵԽՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆ>> ՓԲ ընկերությանը ի դեմս տնօրեն՝ Մարիամ Սարգսի Ավագյանի, որոշումը ստանալուց հետո 30-օրյա ժամկետում քանդել / ապամոնտաժել / ինքնակամ տեղադրված հեղուկ վառելիքի բաքերը՝ տարածքը բերելով նախկին տեսքի։

3.Տուգանքը վճարել Մասիս համայնքի բյուջե՝ 900435101440 հաշվեհամարին:

4.Սույն որոշման 2-րդ կետի պահանջը վերը նշված ժամկետում չկատարելու դեպքում հեղուկ վառելիքի երկաթյա բաքերի/ ապամոնտաժման / հետ կապված աշխատանքների իրականացումը վերապահել համայնքապետարանի կոմունալ տնտեսության և տրանսպորտի բաժնին։

5.Որոշումը ուժի մեջ է մտնում որոշման մասին պատշաճ իրազեկելու հաջորդ օրվանից:

6.Որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:

7.Որոշումը անբողոքարկելի է դառնում ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

8.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում գումարը գանձվելու է ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության միջոցով:

Հասցե` ք․Մասիս Կենտրոնական հրապարակ 4

Հեռ..` 023643040

Էլ. փոստ`