Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

07.05.2024

Հայտատու` Աշտարակի համայնքապետարան
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշում

Համաձայն <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին օրենքով (21.06.2014թ. ՀՕ-110-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի 2024թ. հունիսի 6-ին ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի դահլիճում ժամը 12:00-ին տեղի կունենա <<Բիդեք>> ՍՊ ընկերության կողմից ներկայացված Աշտարակ համայնքի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի կառուցման աշխատանքների վերաբերյալ (Շրջակա միջավայրի վրա ազդեցության և փորձաքննության մասին օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ կետի 8-րդ ենթակետ) առաջին հանրային լսումները։Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ զանգահարելով (+374) 098252569։
Շահագրգիռ հանրության կողմից առաջարկություններ, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ՝ աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Սարգիս Մխիթարյան (էլ.փոստի հասցե՝ s.mkhitaryan1990@gmail.com հեռ. 098252569):

Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ, ք․ Աշտարակ, Ն․ Աշտարակեցու հր․ 7

Հեռ..` /0232/ 3-10-26

Վեբ կայք` www.ashtarak.am

Էլ. փոստ`