«Հայռուսկոգեներացիա» ՓԲԸ-ի կողմից էլեկտրական էներգիայի առաքման սակագների սահմանման կամ վերանայման համար ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով դիմելու մասին
21.06.2019
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ «Հայռուսկոգեներացիա» Փակ Բաժնետիրական Ընկերությունը գտնվող ՀՀ, ք.Երևան, Ավան Խուդյակով 222 հասցեում մտադիր է դիմել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` էլեկտրական էներգիայի արտադրության սակագնի սահմանման հայտով * Գործող Առաջարկվող Էլ.էներգիայի առաքման սակագինը 0 49.119 դրամ/կՎտժ ներառյալ ԱԱՀ 20% * սույն հայտը ներկայացվում է հիմք ընդունելով ՀՀ Կառավարության N 509-Ն առ 13.04.2006թ. որոշմամբ սահմանված ջերմամատակարարում իրականացնող լիցենզիա ստացած անձից էլեկտրական էներգիա գնելու 5 տարվա երաշխիքը և այդ 5 տարի երաշխիքային ժամանակահատվածից չտրամադրված 2 տարի էլեկտրական էներգիայի երաշխիքային գնումն ապահովող ՀՀ ՀԾԿՀ-ի N 200Ա առ 05.06.2019թ. որոշումը և ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/2166/05/17 վարչական գործի շրջանակներում հաստատված հանգամանքները: Հայտով ներկայացվող սակագնի հաշվարկի համար հիմք է հանդիսացել ՀՀ ՀԾԿՀ-ի կողմից երաշխիքային 5 տարվանից 3 տարի ժամանակահատվածի համար սահմանված սակագների համար կիրառած սկզբունքը: Ավան, Խուդյակովի 222 (իրավաբանական), Ավան, Հովհաննիսյան թաղ. 50/3 (գործունեության) Հեռ./ֆաքս. 62-49-23, E-mail: arcg@meganet.am
Հասցե` ք.Երևան, Ավան, Խուդյակով 222
Հեռ..` +374 10 624923
Էլ. փոստ`