Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ա Ձ Արամ Ռազմիկի Աթանեսյանին վարչական վարույթի լսումների հրավիրելու մասին

20.01.2021

Հայտատու` Թալինի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետով և <<Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին>> ՀՀ օրենքի 10-րդ հոդված

Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր

Անհատ ձեռներեց Արամ Ռազմիկի Աթանեսյան
(հասցե ՀՀ Արագածոտնի մարզ ք.Թալին, Խանջյան 26, բն. 22)

Հարգելի Արամ ՌազմիկիԱթանեսյան ` տեղեկացնում ենք, որ 2021թ. հունվարի 18-ի N3 արձանագրության համաձայն, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետով Թալինի համայնքապետարանում 2021թ-ի հունվարի 19-ին հարուցվել է վարչական վարույթ, Արամ Աթանեսյանի կողմից <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> ՀՀ օրենքի 16916–րդ հոդվածով սահմանված պահանջների խախտման կապակցությամբ (Առանց թույլտվության ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառք իրականացնելը):
Ս/թ փետրվարի 5-ին ժամը 10օօ տեղի է ունենալու առանց համապատասխան թույլտվության գործունեություն իրականացնելու վերաբերյալ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունը:
Դուք հրավիրվում եք ներկայանալ Թալինի համայնքապետարանի աշխատակազմ` ծանոթանալու <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված Ձեր իրավունքներին և պարտականություններին (ք.Թալին,Գայի-1, Թալինի համայնքապետարանի շենք, 3-րդ հարկ):
Նախազգուշացվում է, որ վարչական վարույթի մասնակիցները վարույթի լսումներին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով /անձնագիր և վարույթին վերաբերվող նյութերի պատճեներով/, իսկ լիազորված անձինք` լիազորագրով: Լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջվում:
Տեղեկացվում է նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի կողմից վարույթի լսումներին չներկայանալն արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական վարույթը համապատասխան վարչական ակտի կայացմամբ եզրափակելու համար:

Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ ք. Թալին Գայի 1

Հեռ..` +37499-89-22-59, 0249-2-31-38

Վեբ կայք` talin.am

Էլ. փոստ`