Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Էջմիածին համայնքի ավագանի Արման Գրիգորյանին՝ անհարգելի պատճառով ավագանու նիստերից բացակայելու հարցը քննարկելուն ավագանու նիստին հրավիրելու մասին

25.02.2021

Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետով և և 31-րդ հոդված, «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդված

ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ
ԱՎԱԳԱՆԻ ԱՐՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ
/Հասցե՝ ք.Էջմիածին, Մելիքյան 19 տուն/

Հարգելի′ պարոն Գրիգորյան,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ 2021թվականի մարտի 5-ին ժամը 15:00-ին կայանալու է համայնքի ավագանու արտահերթ թիվ 3 /երեք/ նիստը:
Միաժամանակ հայտնում ենք, որ նիստի ժամանակ քննարկվելու է Ձեր, որպես ավագանու անդամի, ավագանու նիստերին անհարգելի պատճառներով բացակայություների հարցը, հաշվի առնելով Ձեր կողմից ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին համայնքի ավագանու կանոնակարգի 19-րդ մասի 4-րդ կետի պահանջների խախտման փաստը, այն է` ավագանու անդամը նիստերից կամ քվեարկություններից իր բացակայության պատճառի մասին աշխատակազմի քարտուղարին, սույն կանոնակարգով սահմանված կարգով, չտեղեկացնելու դեպքում բացակայությունը համարվում է անհարգելի և արձանագրվում է համապատասխանաբար։ Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ աշխատակազմի քարտուղարին ներկայացվում է անաշխատունակության թերթիկ, տեղեկանք բժշկից կամ բացակայությունը հարգելի համարող այլ փաստաթուղթ կամ հանգամանք:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`