Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ալբերտ Հակոբի Գրիգորյանին վարչական վարույթի լսումների հրավիրելու մասին

21.06.2021

Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետով և և 31-րդ հոդված, «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդված

Ալբերտ Հակոբի Գրիգորյանին
հասցե՝ ք.Էջմիածին, Նավասարդյան փող., թիվ 6/1 տուն


ԾԱՆՈՒՑՈՒՄ

Դուք ծանուցվում եք, որ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի հարկային պարտավորությունների և պարտադիր վճարումների խախտումների վերաբերյալ վարույթ իրականացնող հանձնաժողովի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ և 34-րդ հոդվածների հիմքով` հարկային պարտավորությունները չկատարելու արդյունքում գոյացած գույքահարկի և հողի հարկի գանձման մասին հարուցված վարչական վարույթի շրջանակներում Ձեր կողմից ներկայացված դիմումի համաձայն հրավիրվում է վարչական նիստ:
Հրավիրված լսումները տեղի են ունենալու 2021 թվականի հունիսի 30-ին, ժամը` 11:00-ին` Էջմիածնի համայնքապետարանում /հասցե, ՀՀ, Արմավիրի մարզ, ք.Էջմիածին Մաշտոց 0, 4-րդ հարկ/:
Դուք հրավիրվում եք վերը նշված վարչական նիստին բացատրություններ և/կամ միջնորդություններ ներկայացնելու համար:
Նախազգուշացնում ենք, որ վարչական վարույթի մասնակիցները վարույթի լսումներին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով, իսկ լիազորված անձինք` լիազորագրով: Լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջվում:
Տեղեկացնում ենք նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի կողմից վարույթի լսումներին չներկայանալն արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական վարույթը համապատասխան վարչական ակտի կայացմամբ եզրափակելու համար:

Անհրաժեշտ այլ տեղեկատվություն ստանալու համար կարող եք
զանգահարել՝ հետևյալ հեռախոսահամարով
(0231)5-36-63(ներքին համարը 650):

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (+374231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`