Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 06.07.2021Թ. ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 725՝ ՀԱԿՈԲ ՄԵԼԻՔԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

20.07.2021

Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետով և և 31-րդ հոդված, «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդված

ՀԱԿՈԲ ՄԵԼԻՔԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Էջմիածին համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 40/21 վարչական գործը՝ Էջմիածին քաղաքի Պատկանյան փողոցի թիվ 51 շենք, թիվ 37 բնակարան հասցեում Հակոբ Մելիքի Գևորգյանի կողմից առանց համապատասխան թույլտվության շինարարական աշխատանքներ կատարելու մասին, պարզեց, որ
Հակոբ Մելիքի Գևորգյանը (հասցե՝ ք. Էջմիածին, Պատկանյան փող., թիվ 51 շենք, թիվ 37 բնակարան, անձնագիր՝ AK0640131, տրված 18.10.2020թ-ին 057-ի կողմից), իրեն սեփականության իրավունքով պատկանող Էջմիածին քաղաքի Էջմիածին քաղաքի Պատկանյան փողոց թիվ 51 շենք, թիվ 37 բնակարան հասցեում, առանց համապատասխան թույլտվության և համաձայնեցնելու կատարել է պատշգամբի արտաքին տեսքի փոփոխություն, ինչի կապակցությամբ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի կողմից 25.05.2021 թվականին կազմված թիվ 13 արձանագրության, տեղազննության ակտի, տարածքի լուսանկարների հիման վրա 2021 թվականի մայիսի 25-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ և 31-րդ հոդվածների հիմքով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ:
Էջմիածնի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով) հրավիրել և անցկացրել է լսում, Հակոբ Մելիքի Գևորգյանի բացակայությամբ, ով պատշաճ ծանուցված է եղել:
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
• Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցների կողմից Էջմիածին քաղաքի Պատկանյան փողոց թիվ 51 շենք, թիվ 37 բնակարան հասցեում առանց համապատասխան թույլտվության Հակոբ Մելիքի Գևորգյանի կողմից կատարված պատշգամբի արտաքին տեսքի փոփոխության կապակցությամբ 25.05.2021 թվականին կազմված թիվ 13 արձանագրությունը, տեղազննության ակտը:
• Տարածքի լուսանկարահանման փաստաթղթերը:
• Էջմիածին համայնքի ղեկավարի 26.05.2021 թվականի «Էջմիածին քաղաքի Պատկանյան փողոց թիվ 51 շենք, թիվ 37 բնակարան հասցեում ինքնակամ շինարարությունը կասեցնելու մասին» թիվ 505 որոշումը:
• Azdarar.am հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում հրապարակված վարչական վարույթի վերաբերյալ ծանուցում:
• Հանձնաժողովի 07.06.2021թ. թիվ 40/21 վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ արձանագրությունը:
Հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Էջմիածին քաղաքի Պատկանյան փող., թիվ 51 շենք, թիվ 37 բնակարանի բնակիչ Հակոբ Մելիքի Գևորգյանի կողմից Էջմիածին քաղաքի Պատկանյան փողոց թիվ 51 շենք, թիվ 37 բնակարան հասցեում, իրականացվել է պատշգամբի արտաքին տեսքի փոփոխության /պատշգամբի ձևափոխում/:
Վերը նշված իրավախախտումը կասեցնելու նպատակով Էջմիածին համայնքի ղեկավարը ընդունել է 26.05.2021 թվականի «Էջմիածին քաղաքի Պատկանյան փողոց թիվ 51 շենք, թիվ 37 բնակարան հասցեում ինքնակամ շինարարությունը կասեցնելու մասին» թիվ 505 որոշումը, որը 2021 թվականի մայիսի 25-ին Էջմիածնի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2021 հունիսի 7-ին հրավիրված լսման ծանուցման հետ մեկտեղ, ուղարկվել է Հակոբ Մելիքի Գևորգյանին, սակայն ծանուցումը վերադարձել է «Չպահանջված» նշումով, հիմք ընդունելով վերոգրյալը վարչական վարույթի լսման վերաբերյալ ծանուցումը հրապարակվել է azdarar.am հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում:
Հիմք ընդունելով վերոգրյալը գտնում եմ, որ Հակոբ Մելիքի Գևորգյանը չնայած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի` պատշաճ ծանուցված է համարվում վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին, սակայն չի ներկայացել վարչական վարույթի լսմանը, չի ներկայացրել բացատրություններ և միջնորդություններ:
Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի կողմից 25.05.2021 թվականին կազմված թիվ 13 արձանագրության և տեղազննության ակտից պարզ է դառնում, որ Հակոբ Մելիքի Գևորգյանը կատարել է ընթացիկ նորոգման և ներքին հարդարման աշխատանքներ`պատշգամբի արտաքին տեսքի ձևափոխում` առանց կոնստրուկտիվ փոփոխությունների:
Հիմք ընդունելով վերոգրյալը, հաշվի առնելով կատարված իրավախախտման բնույթը, այն փաստը, որ համաձայն ՀՀ կառավարության 19 մարտի 2015 թվականի N 596-Ն որոշման 136-րդ կետի և թիվ 4 հավելվածի 6-րդ մասի 5-րդ կետի <<ժա>> ենթակետի պատշգամբի արտաքին տեսքի ձևափոխման համար չի պահանջվում շինարարական թույլտվություն, այլ միայն իրավասու մարմնի համաձայնություն ՝ Էջմիածնի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովի կողմից վարչական գործով ներկայացված բոլոր նյութերը նախապատրաստվել, ուսումնասիրվել են և ներկայացվել են համայնքի ղեկավարին:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-րդ կետի համաձայն՝ Սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը, բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված անհատական բնակելի տան` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վարչական իրավախախտումներ կատարելու համար կարող է կիրառվել նախազգուշացումը: Նույն օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն՝ նախազգուշացումը որպես վարչական տույժի միջոց արվում է գրավոր: Օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նախազգուշացումը արձանագրվում է այլ սահմանված եղանակով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են նախատեսվել վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող նաև այլ հանգամանքներ: Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը լուծող մարմինը (պաշտոնատար անձը) կարող է մեղմացուցիչ համարել նաև այնպիսի հանգամանքներ, որոնք նշված չեն օրենսդրության մեջ:
ՀՀ կառավարության 19 մարտի 2015 թվականի N 596-Ն որոշման 136-րդ կետի համաձայն՝ առանց շինարարության թույլտվության կատարվում են միայն N 4 հավելվածի N 1 ցանկով (այսուհետ` ցանկ) սահմանված ցածր ռիսկայնության աստիճանի (I կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների շինարարական աշխատանքները….
Նույն որոշման 4 հավելվածի 6-րդ մասի 5-րդ կետի <<ժա>> ենթակետի համաձայն՝ շենքերում ընթացիկ նորոգման և ներքին հարդարման աշխատանքներն են`միջհարկային ծածկեր և հատակներ` պատշգամբների բազրիքների արտաքին տեսքի ձևափոխում` առանց կոնստրուկտիվ փոփոխությունների:
Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով կատարված իրավախախտման բնույթը և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 23-րդ, 25-րդ, 32-րդ, 154-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Հակոբ Մելիքի Գևորգյանի նկատմամբ նշանակել վարչական տույժ` նախազգուշացման ձևով:
2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`