Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Էդգար Վարդանի Թամազյանին վարչական վարույթի լսումների հրավիրելու մասին

12.08.2021

Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետով և և 35-րդ հոդված, «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդված

Էդգար Վարդանի Թամազյանին
(հասցե՝ քաղաք Էջմիածին, Սունդուկյան փող., 1/2 տուն)

Հարգելի՛ պարոն Թամազյան,
Ձեզ է ուղարկվում Էջմիածին համայնքի ղեկավարի 11.08.2021 թվականի «Էջմիածին քաղաքի Չարենց 2-րդ թղմ. թիվ 107 հասցեում ինքնակամ շինարարությունը կասեցնելու մասին» թիվ 922 որոշումը:
Միաժամանակ Դուք ծանուցվում եք, որ Էջմիածնի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ և 31-րդ հոդվածների հիմքով հարուցել է վարչական վարույթ` Էջմիածին քաղաքի Սունդուկյան փող., 1/2 հասցեի բնակիչ Էդգար Վարդանի Թամազյանի կողմից «Վարչական իրավախախտումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածով սահմանված պահանջների խախտման կապակցությամբ:
Հարուցված վարչական վարույթի լսումները տեղի են ունենալու 2021 թվականի օգոստոսի 20-ին, ժամը` 11:00-ին, որին մասնակցելու նպատակով Դուք, որպես վարչական վարույթի մասնակից, հրավիրվում եք ներկայանալ Էջմիածնի համայնքապետարան /հասցե, ք.Էջմիածին Մաշտոց 0, 4-րդ հարկ/:
Որպես Էջմիածին քաղաքի Չարենց 2-րդ թղմ. թիվ 107 հասցեում առանց համապատասխան թույլտվության շինարարություն կատարող անձ, Դուք հրավիրվում եք վերը նշված վարչական նիստին բացատրություններ և/կամ միջնորդություններ ներկայացնելու համար:
Նախազգուշացնում ենք, որ վարչական վարույթի մասնակիցները վարույթի լսումներին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով, իսկ լիազորված անձինք` լիազորագրով: Լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջվում:
Տեղեկացնում ենք նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի կողմից վարույթի լսումներին չներկայանալն արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական վարույթը համապատասխան վարչական ակտի կայացմամբ եզրափակելու համար:
Հարգանքով՝
Անհրաժեշտ այլ տեղեկատվություն ստանալու համար կարող եք
զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝
(0231) 5-36-63 (ներքին համարը՝ 650):

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (+374231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`