Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ծանուցագիր «ՆԻԿԴԱՎ ԳՐՈՒՊ» ԲԲԸ-ի տնօրեն Գագիկ Հմայակի Նիկողոսյանին 29.07.2021թ. տրված N Ք/1136-2021-Ա հանձնարարագրի հիման վրա իրականացված ստուգման արդյունքում 03․09․2021թ․ կազմված N Ք/1136-2021-Ա/3 արձանագրության հիմքով հարուցվել է վարչական վարույթ

05.10.2021

Հայտատու` ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
«Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 330.1 հոդվածի 4-րդ կետի համաձայն

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի կողմից 29.07.2021թ. տրված N Ք/1136-2021-Ա հանձնարարագրի հիման վրա իրականացված ստուգման արդյունքում 03․09․2021թ․ կազմված N Ք/1136-2021-Ա/3 արձանագրության հիմքով հարուցվել է վարչական վարույթ։
Դուք և/կամ Ձեր ներկայացուցիչն իրավունք ունեք ներկա գտնվելու 2021 թվականի հոկտեմբերի 12-ին ժամը 10։00-ին ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Նալբանդյան 116 հասցեում վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանը:
Ներկայանալ անձը/լիազորությունները հավաստող փաստաթղթով:
Կից ներկայացվում է N Ք/1136-2021-Ա ակտի պատճենը՝ 4 թերթ:
Ծանոթություն: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի համաձայն՝ վարչական պատասխանատվության ենթարկվող անձը իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից. ելույթ ունենալու մայրենի լեզվով և օգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չի տիրապետում այն լեզվին, որով տարվում է վարույթը. գանգատարկելու գործով որոշումը: Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ: Գործը կարող է այդ անձի բացակայությամբ քննվել միայն այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին:

Հասցե` 0054, Երևան, Դավթաշեն 4-րդ թաղ․, Ա․ Միկոյան 109/8

Հեռ..` (+374 60) 86 66 66

Վեբ կայք` https://www.utfsib.am/

Էլ. փոստ`