Ծանուցագիր «ԲԵՐԴԱՎԱՆԻ ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԲ ընկերության տնօրեն Արշակ Սեդրակի Ավագյանին Տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի կողմից իրականացված վերստուգումների արդյունքում հարուցված վարչական վարույթի շրջանակներում
21.10.2021
Ծ Ա Ն Ու Ց Ա Գ Ի Ր
Տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավարի 30.08.2021 թվականի թիվ Է/1318-2021-Ա հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի կողմից իրականացված վերստուգումների արդյունքում հարուցված վարչական վարույթի շրջանակներում Դուք և/կամ Ձեր ներկայացուցիչն իրավունք ունեք ներկա գտնվելու 2021 թվականի հոկտեմբերի 29-ին, ժամը՝ 16:00-ին, ք. Երևան, Դավթաշեն 4-րդ թաղ., Ա. Միկոյան 109/8, 3-րդ մասնաշենք, 4-րդ հարկ հասցեում կայանալիք վարչական իրավախախտման վերաբերյալ գործի նոր քննությանը:
Ներկայանալ անձը/լիազորությունները հավաստող փաստաթղթով:
Ծանոթություն: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի համաձայն՝ վարչական պատասխանատվության ենթարկվող անձը իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից. ելույթ ունենալու մայրենի լեզվով և օգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չի տիրապետում այն լեզվին, որով տարվում է վարույթը. գանգատարկելու գործով որոշումը: Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ: Գործը կարող է այդ անձի բացակայությամբ քննվել միայն այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին:
Հասցե` 0054, Երևան, Դավթաշեն 4-րդ թաղ․, Ա․ Միկոյան 109/8
Հեռ..` (+374 60) 86 66 66
Վեբ կայք` https://www.utfsib.am/
Էլ. փոստ`