Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԻՄ ՀԶՈՐ ՀԱՄԱՅՆՔ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ՝ ՀԱՍՄԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՀԱՍՑԵԱԳՐՎԱԾ ԾԱՆՈՒՑՈՒՄ

23.09.2022

Հայտատու` ՀՀ Արարատի մարզի Վեդու համայնքապետարան
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 33-րդ հոդված

«ԻՄ ՀԶՈՐ ՀԱՄԱՅՆՔ»
ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ՝ Հ.ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ

Հարգելի Հ.Գևորգյան.
Տեղեկացնում եմ, որ ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու լիազորությունները ստանձնելուց հետո ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ս/թ-ի ապրիլի 13-ին, ապրիլի 16-ին, ապրիլի 28-ին, մայիսի 16-ին, հունիսի 9-ին, հունիսի 29-ին գումարվել են համայնքի ավագանու 2022թ-ի 1-ին նստաշրջանի հերթական նիստերը, սակայն նշված նիստերին և քվեարկություններին (ապրիլի 28-ի նիստին միայն գրանցվել եք) չեք մասնակցել, որի փաստը արձանագրվել է ավագանու նիստերի վերաբերյալ կազմված արձանագրություններում:
Տեղեկացվում է, որ ս/թ-ի հոկտեմբերի 4-ին նշանակված ավագանու հերթական նստաշրջանի 2-րդ նիստում նախատեսվում է քննարկել 2022թ-ի 1-ին նստաշրջանի հերթական նիստերից Ձեր բացակայությունների հարգելիության հարցը:
Հաշվի առնելով վերոգրյալը, առաջարկվում է մինչև ս/թ-ի սեպտեմբերի 30-ը ներկայացնել 2022թ-ի 1-ին նստաշրջանի ընթացքում գումարված ավագանու նիստերից և քվեարկություններից բացակայելու պատճառների վերաբերյալ համապատասխան պարզաբանում:

Հասցե` Արարատի մարզ ք Վեդի Թումանյան 6

Հեռ..` 2-33-32

Վեբ կայք` ` https://vedicity.am/

Էլ. փոստ`