Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԱՐԾՐՈՒՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԻ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

02.06.2023

Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2023 թվականի հունիսի 1-ի զեկուցագիրը՝ Արծրուն Համբարձումի Կոստանյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի, Երիտասարդության փողոց, թիվ 34 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 07-042-0066-0007) և Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 07-042-0377-0001, 07-042-0451-0057) Հարկային օրենսգրքով նախատեսված՝ 2013-2022 թվականների համար անշարժ գույքերի հարկի չկատարված պարտավորության վերաբերյալ, այն է՝ 52 945 (հիսուներկու հազար ինը հարյուր քառասունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 37 510 (երեսունյոթ հազար հինգ հարյուր տասը) դրամ ապառք, 15 435 ( տասնհինգ հազար չորս հարյուր երեսունհինգ) դրամ տույժ, որոշում եմ.

1. Արծրուն Համբարձումի Կոստանյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ:
2.Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2023 թվականի հունիսի 26-ին, ժամը 16։00-ին:
3. Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Արծրուն Համբարձումի Կոստանյանին:
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա:

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`